Ավարտված գործով ինչո՞ւ պետք է վկայի վրա ճնշեր. մանրամասներ ընդդիմադիր փաստաբանի ձերբակալությունից

Ավարտված գործով ինչո՞ւ պետք է վկայի վրա ճնշեր. մանրամասներ ընդդիմադիր փաստաբանի ձերբակալությունից

Fri, 06 Mar 2026 19:29:41 +0400


Այսօր տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին։ Նրան մեղադրում են քրեական գործով քննությանը միջամտելու համար` Լոռու մարզում քննվող քրեական գործերից մեկով, որտեղ նա որպես պաշտպան է ներգրավված։ Ռ.Հակոբյանի դեմ հաղորդում է ներկայացվել, ենթադրաբար` նույն վկան է հաղորդում տվել։

Նշենք, որ Հակոբյանը հայտնի գործերով փաստաբան է, պաշտպանում է ընդդիմադիր գործիչների շահերը, այդ թվում` Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի։ Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն լռում է, մեզ նոր տեղեկություններ են հասել, թե կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, որով վկայի վրա ենթադրաբար ազդեցություն է գործել փաստաբանը։

Խոսքը Համազասպ Ղազախեցյանի քրեական գործի մասին է, որի մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ ճշտեցինք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ «Համազասպ Սամվելի Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 23-ին, ժամը 10:40-ին, ավտոմեքենայով, ժամանել է Սամվել Մաթևոսյանի բնակության վայր՝ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի բակ, հեռախոսազանգով դուրս հրավիրել նրան և ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանով նշյալ ավտոմեքենայի սրահից 2 անգամ կրակոցներ է արձակել շքամուտքի նախաշեմին հասած Սամվել Մաթևոսյանի կենսական կարևոր օրգաններին, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»։

«Դատալեքսից» վերցրած տեղեկությունների համաձայն՝ Ղազախեցյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանը որպես պատիժ նշանակել է ազատազրկում 9 տարի ժամկետով։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել։ Հետաքրքիր է՝ ինչպես է Ռուբեն Հակոբյանն, ըստ իրավապահների, ճնշում գործադրել վկայի վրա, երբ այս գործն, ըստ էության, փակված է, եւ ինչու է հաղորդում ներկայացրած անձը որոշել այժմ դրա մասին հայտնել իրավաահներին։ Նշենք, որ Հակոբյանը իրավաբանական համայնքում պարկեշ եւ պրոֆեսիոնալ փաստաբանի համբավ ունի։

Դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 12-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների Sat, 26 Sep 2026 23:45:34 +0400 Ռուսաստանի նախագահի հատուկ դեսանորդ, արտասահմանյան…

7 ժամ ago

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս Sat, 26 Sep 2026 23:30:50…

7 ժամ ago

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին Sat, 26 Sep 2026 23:15:54…

8 ժամ ago

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Sat, 26 Sep 2026 23:00:02 +0400 Ամերիկյան Access Opera…

8 ժամ ago

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը» Sat, 26 Sep 2026 22:45:37 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի…

8 ժամ ago

Արգելվել են օնլայն խաղադրույքները

Արգելվել են օնլայն խաղադրույքները Sat, 26 Sep 2026 22:30:49 +0400 Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա…

8 ժամ ago