Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

Fri, 06 Mar 2026 19:08:16 +0400


Հաշվի առնելով դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նշված քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան:

Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում

Բաքուն պնդում է՝ Իրանը իբր նոր ահաբեկչություն է անում Sat, 07 Mar 2026 00:03:22 +0400…

6 ժամ ago

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը Fri,…

7 ժամ ago

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի Fri, 06 Mar 2026 23:49:58…

7 ժամ ago

Դեռ նման վատ խոսք չեմ մտածել․ Ինչ կասեն Փաշինյանին Արագածոտնի բնակիչները՝ եթե հանդիպեն

Դեռ նման վատ խոսք չեմ մտածել․ Ինչ կասեն Փաշինյանին Արագածոտնի բնակիչները՝ եթե հանդիպեն Fri, 06…

7 ժամ ago

Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ է նետում ԱԱԾ-ի շենքի վրա

Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ է նետում ԱԱԾ-ի շենքի վրա Fri, 06 Mar 2026 23:42:08 +0400…

7 ժամ ago

Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի

Երևանում տղամարդու դի հայտնաբերվել․ ինչ է հայտնի Fri, 06 Mar 2026 23:36:49 +0400 Մարտի 6-ին՝…

7 ժամ ago