Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

Fri, 06 Mar 2026 19:08:16 +0400


Հաշվի առնելով դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նշված քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան:

Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր գույքահարկը բարձրացնում է, որ թողենք գնանք 300 հազար ադրբեջանցիք գան․ Ծառուկյան

Մեր գույքահարկը բարձրացնում է, որ թողենք գնանք 300 հազար ադրբեջանցիք գան․ Ծառուկյան Wed, 13 May…

11 րոպե ago

Փաշինյանի պահվածքը մեմերի առիթ է դարձել

Փաշինյանի պահվածքը մեմերի առիթ է դարձել Wed, 13 May 2026 22:15:03 +0400 Այսօր՝ մայիսի 13-ի…

16 րոպե ago

Հաագայի արբիտրաժ հայց են ներկայացրել

Հաագայի արբիտրաժ հայց են ներկայացրել Wed, 13 May 2026 22:00:12 +0400 Իրանը Միացյալ Նահանգների դեմ…

31 րոպե ago

Կան կարեւոր հարցեր, որոնց շուրջ դիսկուրս չի գնում

Կան կարեւոր հարցեր, որոնց շուրջ դիսկուրս չի գնում Wed, 13 May 2026 21:45:05 +0400 «Հրապարակի»…

46 րոպե ago

Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․

Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Wed, 13 May 2026 21:37:46 +0400…

53 րոպե ago

Դա այնքան ժամանակ կլինի, ինչքան Ալիևին ձեռք է տալիս

Դա այնքան ժամանակ կլինի, ինչքան Ալիևին ձեռք է տալիս Wed, 13 May 2026 21:34:54 +0400…

56 րոպե ago