Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

Fri, 06 Mar 2026 19:08:16 +0400


Հաշվի առնելով դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նշված քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան:

Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի

«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Sat, 07 Mar 2026 08:20:00 +0400 Մեր ձեռքում են…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են

«Հրապարակ»․ Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են Sat, 07 Mar 2026 08:15:00 +0400 Նախօրեին մոտ եռամսյա…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Կիրանցի նոր դպրոցից բացի նոր դպրոց էլ կբացվի

«Հրապարակ»․ Կիրանցի նոր դպրոցից բացի նոր դպրոց էլ կբացվի Sat, 07 Mar 2026 08:10:00 +0400…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Կանանց տոնի առթիվ տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել

«Հրապարակ»․ Կանանց տոնի առթիվ տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Sat, 07 Mar 2026 08:05:00 +0400…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում

«Հրապարակ»․ Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում Sat, 07 Mar 2026 08:00:00 +0400 Երեկ իշխանականները չհիմնավորված…

42 րոպե ago

Factor.tv -ին հայտնի է դարձել , որ Քենեդուն խփողը Սամվել Կարապետյանի աջակից է եղել

Factor.tv -ին հայտնի է դարձել , որ Քենեդուն խփողը Սամվել Կարապետյանի աջակից է եղել Sat,…

2 ժամ ago