Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ

Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ

Fri, 06 Mar 2026 20:41:50 +0400


Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։ Առաջիկայում այդ շարքերն էլ ավելի են ավելանալու, կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին։ Մեր դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային և հայրենասեր մարդկանց առաջ։ Համոզված ենք՝ միայն համախմբվածությամբ և տարբեր ոլորտների փորձն ու գիտելիքը միավորելով կարելի է ձևավորել այն օրակարգը, որն իսկապես կծառայի Հայաստանի զարգացմանը։

Այս օրերին Գագիկ Ծառուկյանը շարունակում է ակտիվ հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Չնայած այս շրջանի ծանրաբեռնվածությունն իսկապես ահռելի է, նա փորձում է որևէ մեկին չնեղացնել՝ հնարավորության սահմաններում անձամբ հանդիպել, լսել և քննարկել առաջարկները։ Պատճառը պարզ է․ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ձևավորվում է սրտացավ մարդկանց գաղափարների և առաջարկությունների հիման վրա։

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող համախմբվածությունը և նրա առաջ քաշած վերկուսակցական, հանրային «Նոյյան տապան»-ի գաղափարը հայտնի շրջանակներում որոշակի ցնցումներ է առաջացրել։ Հնչող տեսակետների մի մասն անգամ դժվար է քննադատություն անվանել, քանզի ասելիքի բացակայությամբ պայմանավորված կենցաղային վիրավորանքների մակարդակի վրա է՝ տեղափոխված անձնական հարթություն։ Չեմ զլանա ու հերթական անգամ կոչ կանեմ բոլորին պահպանել քաղաքական խոսույթի կոռեկտության սահմանները։ Իսկ եթե այդ սահմանները խախտվեն, ապա ապակենտրոն հակազդեցությունը կլինի անխուսափելի ու նման խոսույթով հանդես եկողներին հասկանալի լեզվով։ Սա՝ ի գիտություն։

Մենք ուշի ուշով հետևում ենք տարբեր «մայրցամաքների» կողմից իրականացվող և հայ հանրությանը հրամցվող սոցիոլոգիական հարցումներին և ուզում ենք ասել՝ իրականությունը միանգամայն այլ է: Մենք շատ լավ տիրապետում ենք հանրային տրամադրություններին։ Այնպես որ, բոլորին հորդորում ենք չփորձել տարբեր պատվիրատուների կողմից «պատվերով համերգի» սկզբունքներին համապատասխանող սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը:

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». 2000-2001 թվականներին այդ առաջարկը եղել է` Հայաստանը մերժել է

«Հրապարակ». 2000-2001 թվականներին այդ առաջարկը եղել է` Հայաստանը մերժել է Sat, 07 Mar 2026 09:15:00…

10 րոպե ago

Ռեալ փաստեր միայն

Ռեալ փաստեր միայն Sat, 07 Mar 2026 09:00:46 +0400 Այս օրերին եւ մինչեւ հունիսի 7-ը,…

24 րոպե ago

«Հրապարակ». ՔՊ-ի ներսում դաժան նախընտրական պայքար է

«Հրապարակ». ՔՊ-ի ներսում դաժան նախընտրական պայքար է Sat, 07 Mar 2026 08:45:00 +0400 Իշխող կուսակցությունում…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի

«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Sat, 07 Mar 2026 08:20:00 +0400 Մեր ձեռքում են…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են

«Հրապարակ»․ Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են Sat, 07 Mar 2026 08:15:00 +0400 Նախօրեին մոտ եռամսյա…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Կիրանցի նոր դպրոցից բացի նոր դպրոց էլ կբացվի

«Հրապարակ»․ Կիրանցի նոր դպրոցից բացի նոր դպրոց էլ կբացվի Sat, 07 Mar 2026 08:10:00 +0400…

1 ժամ ago