Բալթիմորում հայկական Ավետարան կա

Բալթիմորում հայկական Ավետարան կա

Fri, 06 Mar 2026 21:30:41 +0400


ԱՄՆ Բալթիմոր քաղաքի Վոլթերսի թանգարանում պահվող թիվ W.543 ձեռագիրը հայերեն Ավետարան է։ Ստեղծվել է գրիչ Հովհաննես վարդապետի կողմից 1455 թվականին։ Այն հայկական 15-րդ դարի գրքարվեստի փայլուն օրինակ է։ Գիրքը գրվել է ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Խիզանի Ղամայելի վանքում։ Տեքստը արտագրել է Հովհաննես վարդապետը, մանրանկարներով զարդարել է քահանա Խաչատուրը։

Բնօրինակ կազմը պատրաստվել է այծի կաշվից, ունի նաեւ կազմի ամրությունն ապահովող փայտե տախտակներ եւ, երեսապատված է կարմիր կտավով։ Կազմի դիմերեսին կա պատվանդանի վրա պատկերված խաչ։ Ձեռագիրը պարունակում է 26 լիարժեք բազմագույն մանրանկար, այդ թվում նաեւ՝ չորս Ավետարանիչների դիմանկարները, կանոնային տախտակներ՝ հարուստ զարդարանքներով եւ ինցիպիտներ։ Ներկայումս Ավետարանը պահվում է Միացյալ Նահանգների Բալթիմոր քաղաքի Վոլթերսի Գեղարվեստական թանգարանում։ Ավելի վաղ՝ 19-րդ դարում, պահվել է Վանի շրջանում գտնվող Ս․ Վարդան եկեղեցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Mon, 23 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով