Բալթիմորում հայկական Ավետարան կա

Բալթիմորում հայկական Ավետարան կա

Fri, 06 Mar 2026 21:30:41 +0400


ԱՄՆ Բալթիմոր քաղաքի Վոլթերսի թանգարանում պահվող թիվ W.543 ձեռագիրը հայերեն Ավետարան է։ Ստեղծվել է գրիչ Հովհաննես վարդապետի կողմից 1455 թվականին։ Այն հայկական 15-րդ դարի գրքարվեստի փայլուն օրինակ է։ Գիրքը գրվել է ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Խիզանի Ղամայելի վանքում։ Տեքստը արտագրել է Հովհաննես վարդապետը, մանրանկարներով զարդարել է քահանա Խաչատուրը։

Բնօրինակ կազմը պատրաստվել է այծի կաշվից, ունի նաեւ կազմի ամրությունն ապահովող փայտե տախտակներ եւ, երեսապատված է կարմիր կտավով։ Կազմի դիմերեսին կա պատվանդանի վրա պատկերված խաչ։ Ձեռագիրը պարունակում է 26 լիարժեք բազմագույն մանրանկար, այդ թվում նաեւ՝ չորս Ավետարանիչների դիմանկարները, կանոնային տախտակներ՝ հարուստ զարդարանքներով եւ ինցիպիտներ։ Ներկայումս Ավետարանը պահվում է Միացյալ Նահանգների Բալթիմոր քաղաքի Վոլթերսի Գեղարվեստական թանգարանում։ Ավելի վաղ՝ 19-րդ դարում, պահվել է Վանի շրջանում գտնվող Ս․ Վարդան եկեղեցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան

«Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Thu, 09 Jul 2026 21:09:10 +0400 Իրավապաշտպան…

10 րոպե ago

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին Thu, 09 Jul 2026 21:00:00 +0400 Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված…

19 րոպե ago

Հրդեհ` Շենգավիթ ԲԿ-ի կողքին

Հրդեհ` Շենգավիթ ԲԿ-ի կողքին Thu, 09 Jul 2026 20:44:58 +0400 Այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հրդեհ…

34 րոպե ago

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Thu, 09 Jul 2026 20:41:18 +0400 Ազգային ժողովի…

38 րոպե ago

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Thu, 09 Jul 2026 20:31:29 +0400 «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ…

48 րոպե ago

Թրամփի անվան միջազգային օդանավակայան՝ ԱՄՆ-ում․ սա՛ էլ տեսավ աշխարհը

Թրամփի անվան միջազգային օդանավակայան՝ ԱՄՆ-ում․ սա՛ էլ տեսավ աշխարհը Thu, 09 Jul 2026 20:30:56 +0400…

48 րոպե ago