Լուսնի վրա հնարավոր է ուտելի մշակաբույսեր աճեցնել

Լուսնի վրա հնարավոր է ուտելի մշակաբույսեր աճեցնել

Fri, 06 Mar 2026 22:00:20 +0400


Տեխասի համալսարանի գիտնականները կարողացել են հաջողությամբ աճեցնել սիսեռ լաբորատոր պայմաններում ստեղծված լուսնային հողային ապարի իմիտացիայում։ Նրանք նույնիսկ կատարել են այդ աճեցված սիսեռի «բերքահավաքը»։ Այս մասին հայտնում է Science X պարբերականը։ Սա առաջին դեպքն է, երբ նման գիտափորձը հաջող ավարտ է ունեցել։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե արդյոք ապագայում՝ լուսնային առաքելություններ իրականացնելիս հնարավոր կլինի այնտեղ ուտելի մշակաբույսեր աճեցնել, որոնցով կկարողանան սնվել նաեւ տիեզերագնացները։ Այսպիսի գիտափորձերը նաեւ օգնում են հասկանալու, թե որքանով Լուսնի հողային ապարները «պիտանի» կարող են լինել գյուղատնտեսական նշանակության կուլտուրաների աճեցման համար։

Լուսնային հողային ապարի իմիտացիան ստանալու համար գիտնականները օգտագործել են այն փորձանմուշները, որոնք բերվել էին Լուսնից՝ «Ապոլլոն» առաքելության ժամանակ։ Ի դեպ, իտալական մամուլն էլ անցյալ տարի գրել էր, որ իտալացի գիտնականներն էլ կարողացել են մշակել «տիեզերական բրնձի» սորտ, որը աճեցվելու է Լուսնի կամ Մարսի վրա ապագայում ստեղծվելիք մարդկային գաղութների բնակիչների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ա.Հ.-ն ես եմ. Արթուր Հովհաննիսյանը` թմրանյութի գործի մասին

Ա.Հ.-ն ես եմ. Արթուր Հովհաննիսյանը` թմրանյութի գործի մասին Fri, 27 Mar 2026 12:01:27 +0400 Latest…

3 րոպե ago

Այնպես չի՝ պարտադիր է, որ մեր թեկնածուն լինի վարչապետ

Այնպես չի՝ պարտադիր է, որ մեր թեկնածուն լինի վարչապետ Fri, 27 Mar 2026 12:00:32 +0400…

4 րոպե ago

«Կողմնորոշվեք՝ շեմը չենք հաղթահարելո՞ւ, թե՞ «Գյումրի-2» ենք անելու»

«Կողմնորոշվեք՝ շեմը չենք հաղթահարելո՞ւ, թե՞ «Գյումրի-2» ենք անելու» Fri, 27 Mar 2026 11:55:29 +0400 «Մի…

9 րոպե ago

Սամվել Ալեքսանյանի մտերիմը շարունակո՞ւմ է մասնավոր գիծը սպասարկել

Սամվել Ալեքսանյանի մտերիմը շարունակո՞ւմ է մասնավոր գիծը սպասարկել Fri, 27 Mar 2026 11:53:10 +0400 Latest…

12 րոպե ago

«Ինքնիշխաններ», ինչու չեք տալիս վերջապես այդ պետության անունը

«Ինքնիշխաններ», ինչու չեք տալիս վերջապես այդ պետության անունը Fri, 27 Mar 2026 11:49:07 +0400 «Ինչքան…

16 րոպե ago

«Հրապարակ». Սա նման է զգոնությունը թուլացնելու օպերացիայի

«Հրապարակ». Սա նման է զգոնությունը թուլացնելու օպերացիայի Fri, 27 Mar 2026 11:45:40 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

19 րոպե ago