Լուսնի վրա հնարավոր է ուտելի մշակաբույսեր աճեցնել

Լուսնի վրա հնարավոր է ուտելի մշակաբույսեր աճեցնել

Fri, 06 Mar 2026 22:00:20 +0400


Տեխասի համալսարանի գիտնականները կարողացել են հաջողությամբ աճեցնել սիսեռ լաբորատոր պայմաններում ստեղծված լուսնային հողային ապարի իմիտացիայում։ Նրանք նույնիսկ կատարել են այդ աճեցված սիսեռի «բերքահավաքը»։ Այս մասին հայտնում է Science X պարբերականը։ Սա առաջին դեպքն է, երբ նման գիտափորձը հաջող ավարտ է ունեցել։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե արդյոք ապագայում՝ լուսնային առաքելություններ իրականացնելիս հնարավոր կլինի այնտեղ ուտելի մշակաբույսեր աճեցնել, որոնցով կկարողանան սնվել նաեւ տիեզերագնացները։ Այսպիսի գիտափորձերը նաեւ օգնում են հասկանալու, թե որքանով Լուսնի հողային ապարները «պիտանի» կարող են լինել գյուղատնտեսական նշանակության կուլտուրաների աճեցման համար։

Լուսնային հողային ապարի իմիտացիան ստանալու համար գիտնականները օգտագործել են այն փորձանմուշները, որոնք բերվել էին Լուսնից՝ «Ապոլլոն» առաքելության ժամանակ։ Ի դեպ, իտալական մամուլն էլ անցյալ տարի գրել էր, որ իտալացի գիտնականներն էլ կարողացել են մշակել «տիեզերական բրնձի» սորտ, որը աճեցվելու է Լուսնի կամ Մարսի վրա ապագայում ստեղծվելիք մարդկային գաղութների բնակիչների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել Tue, 11 Aug 2026 15:04:23 +0400 «Ուժեղ Հայաստան» դաշինքի…

11 րոպե ago

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում Tue, 11 Aug 2026 15:00:04 +0400 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն…

15 րոպե ago

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի Tue, 11 Aug 2026 14:54:53…

20 րոպե ago

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից

Ով է ազատվելու զբաղեցրած պաշտոնից Tue, 11 Aug 2026 14:52:59 +0400 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի…

22 րոպե ago

Շուշան Փաշինյանը Սրբուհի Գալյանի մոտ պրակտիկա է անցնում

Շուշան Փաշինյանը Սրբուհի Գալյանի մոտ պրակտիկա է անցնում Tue, 11 Aug 2026 14:50:06 +0400 Անձնական…

25 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» շուտով կհայտարարի հանձնաժողովների նախագահի իր թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստանը» շուտով կհայտարարի հանձնաժողովների նախագահի իր թեկնածուների անունները Tue, 11 Aug 2026 14:40:27 +0400…

35 րոպե ago