Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Tue, 11 Aug 2026 14:54:53 +0400


Երևանում լքված նորածնին հայտնաբերած տղամարդը այցելել է հիվանդանոց՝ երեխային տեսնելու։

Նորածնի առողջական վիճակի մասին լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը։

Նրա խոսքով՝ նախօրեին բուժհաստատության ընդունարանում ահազանգ է ստացվել, որ ոստիկանների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով նորածին է տեղափոխվել հիվանդանոց։

Բժիշկը նշել է, որ երեխային անմիջապես զննել են, և նրա վիճակը գնահատվել է ծանր։ Նորածնի մարմնի ջերմաստիճանը նվազել էր մինչև 30 աստիճան, ինչը հատկապես կյանքի առաջին ժամերին վտանգավոր ցուցանիշ է։ Երեխայի մոտ արձանագրվել էր հիպոթերմիա։

Ջերջերյանի խոսքով՝ նման դեպքերում երեխային հնարավոր չէ միանգամից տաքացնել, քանի որ անհրաժեշտ է հետևել հատուկ բժշկական արձանագրությանը։

Ներկայում երեխայի ջերմաստիճանը կարգավորվել է և կազմում է 36.7 աստիճան։ Միաժամանակ նորածնի մոտ առկա է շնչառական անբավարարություն, ինչի պատճառով նա գտնվում է հատուկ բժշկական սարքավորման օգնությամբ հսկողության տակ։

Բժիշկը նաև անդրադարձել է երեխայի պորտալարին։ Նրա խոսքով՝ նորածնին հայտնաբերած անձինք արդեն կապել էին պորտալարը։

«Երբ երեխան հասել է կլինիկա, պորտալարը թանզիֆով արդեն կապված էր։ Մոտ 20-25 սանտիմետր երկարությամբ պորտալար էր պահպանվել»,- նշել է Ջերջերյանը։

Նրա գնահատմամբ՝ պորտալարի վիճակից հնարավոր է եզրակացնել, որ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Բժիշկը նշել է, որ պորտալարի թարմությունը վկայում է մոտ 3-5 ժամ առաջ տեղի ունեցած ծննդաբերության մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում Sat, 28 Nov 2026 01:00:35 +0400 Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե…

2 ժամ ago

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են Sat, 28 Nov 2026 00:30:18 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթն…

3 ժամ ago

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի Fri, 27 Nov 2026 23:55:54 +0400 ԱՄՆ Կապի ֆեդերալ հանձնաժողովը արտոնագիր է…

3 ժամ ago

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին Fri, 27 Nov 2026 23:45:02 +0400 Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի…

4 ժամ ago

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության Fri, 27 Nov 2026 23:30:18 +0400 Կատալոնական «Բարսելոնայի»…

4 ժամ ago

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին Fri, 27 Nov 2026 23:15:38 +0400 Աննա Հակոբյանի ակտիվացումը շատերի…

4 ժամ ago