Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի քահանաների միասնական աղոթքը Մրգավանի Սուրբ Հակոբ Եկեղեցում

Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի քահանաների միասնական աղոթքը Մրգավանի Սուրբ Հակոբ Եկեղեցում

Fri, 06 Mar 2026 23:06:00 +0400


Մեծ Պահքի խորհրդանշական ճանապարհորդության այս օրը առանձնակի էր :

Այսօր Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական աղոթքի էին մեկտեղվել Մասյացոտնի և Արագածոտնի թեմի հոգևորականները՝ գլխավորությամբ Մասյացոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապատետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի:

Հոգեւորականներն աղոթեցին այս օրերին անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, հայ ժողովրդի խաղաղության, Հայ Եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար։

Համատեղ այս խոկումը դարձավ նաև եղբայրական սիրո և եկեղեցական միասնության գեղեցիկ վկայություն. քահանաները միատեղ եւ միասիրտ ցույց տվեցին, որ անվերապահորեն վստահություն ունեն Տիրոջ ողորմության նկատմամբ։

Ժամերգության ընթացքում իր խոսքը ներկաներին փոխանցեց Մասյացոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հայր Սուրբը ողջունեց ուխտաբար Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի եկած հոգևորականներին և հավատացյալներին՝ կարևոր համարելով նման հանդիպումները:

Անդրադառնալով նաև Տնտեսի կիրակիի խորհրդին՝ Հայր Սուրբը շեշտեց, որ այս կիրակին հավատացյալին հիշեցնում է Աստծուց տրված պարգևների և շնորհների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին՝ կոչ անելով դրանք օգտագործել բարիքի և Աստծո փառքի համար։

Այսպիսի հանդիպումները կարևոր դեր ունեն հոգևորականների միջև փոխադարձ զորակցության, փորձառության փոխանակման և եկեղեցական ծառայության մեջ միասնական ընթացքի պահպանման համար։

Թող Աստծո օրհնությունը մշտապես հովանի լինի Հայ Եկեղեցուն և եկեղեցում անսասան ծառայող հոգևորականներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հուսանք` «վերջին կանգառը» նորի սկիզբը կլինի, ոչ թե մեր ավարտը

Հուսանք` «վերջին կանգառը» նորի սկիզբը կլինի, ոչ թե մեր ավարտը Fri, 27 Mar 2026 18:45:48…

9 րոպե ago

Ես կոչ եմ անում բոլոր հայերին չվախենալ․ Սամվել Կարապետյան

Ես կոչ եմ անում բոլոր հայերին չվախենալ․ Սամվել Կարապետյան Fri, 27 Mar 2026 18:44:17 +0400…

10 րոպե ago

Բացառել ընդդիմադիր ուժերի որեւէ պառակտում. Հուշագրի նախագիծ

Բացառել ընդդիմադիր ուժերի որեւէ պառակտում. Հուշագրի նախագիծ Fri, 27 Mar 2026 18:35:03 +0400 Հայաստանի Դեմոկրատական…

19 րոպե ago

Հյուրանոցները կդառնան ռմբակոծման թիրախ

Հյուրանոցները կդառնան ռմբակոծման թիրախ Fri, 27 Mar 2026 18:30:07 +0400 Իրանի իշխանությունները հայտարարել են, որ…

24 րոպե ago

«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները

«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները Fri, 27 Mar 2026 18:22:56 +0400…

32 րոպե ago

Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամը

Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամը Fri, 27 Mar 2026 18:15:31 +0400 Ամերիկացի նշանավոր քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը համաշխարհային…

39 րոպե ago