Գուցե Փաշինյանն ազնիվ ճանապարհով հաջողության հասնելուց հույսը կտրել է. Կոլչին

Գուցե Փաշինյանն ազնիվ ճանապարհով հաջողության հասնելուց հույսը կտրել է. Կոլչին

Fri, 06 Mar 2026 23:15:00 +0400


Ռազմական փորձագետ եւ քաղաքական մեկնաբան Պյոտր Կոլչինը «Ալֆանյուզի» հետ զրույցում անդրադարձել է նրան, որ Երեւանը խնդրել է Բրյուսելից՝ Հայաստանում այս տարվա հունիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընթացին «օպերատիվ արձագանքման խումբ ուղարկել՝ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար»։ «Նման տվյալների հրապարակումն ինքնին խոսում է այն մասին, որ կուլիսներից այն կողմ շատ կեղտոտ խաղ է ընթանում։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը որոշել է ստանալ եվրոպացիների աջակցությունը։ ԵՄն, ինչպես կարծում են քննադատները, արդեն ունի փորձառություն միջամտելու եւ կեղծելու ընտրությունները։Որպես օրինակ՝ հաճախ են բերում անցյալ տարի Մոլդովայում տեղի ունեցած իրադարձությունները։ Ամենայն հավանականությամբ, Բրյուսելը կարող է Երեւանին տրամադրել գործիքների մի ողջ «զինանոց»՝ արեւմտյան սոցկայքերում ընդդիմադիրների արգելափակում, ագրեսիվ քարոզչություն եվրոպական մամուլում, տարբեր «արտահոսքեր» եւ «ֆեյքեր», հնարավոր է նույնիսկ՝ կիբերհարձակումներ։ Այս ամենը, ըստ այդ տարբերակի կողմնակիցների, արվում է այն բանի համար, որպեսզի պահպանվի վարչապետի՝ առանց այն էլ խաթարված վարկանիշը։ Խոսքը արդեն մշակված մեխանիզմի մասին է՝ ընտրությունների մանիպուլյացիաներ, տեղեկատվական ճնշումներ եւ ընդդիմադիրների ճնշումներ»,- ասել է Կոլչինը։

Ըստ նրա, նմանատիպ տեղեկատվական արշավը կարող է վկայել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ազնիվ ճանապարհով հաջողության հասնելուց հույսը կտրել է։ «Գործիք է դրվելու, ինչպես կարծում են քննադատները, ճնշումները, հարկադրանքները, գեղեցիկ ինֆորմացիոն պատկերի պատկերումը՝ առանց իրական արդյունքների։ Թերեւս այս սցենարով նա մտադիր է անցկացնել առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում»,- ամփոփել է Կոլչինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դու հուղարկավորությունն էլ ես պատրաստ ընդհատել ու խոսել ասֆալտապատման մասին

Դու հուղարկավորությունն էլ ես պատրաստ ընդհատել ու խոսել ասֆալտապատման մասին Sun, 29 Mar 2026 13:00:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով