Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը

Fri, 06 Mar 2026 23:54:07 +0400


Հանրային դաշտը բուռն փոթորկվում է և բանավեճի մեջ է մտել Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute)՝ ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրության հերթական զեկույցի շուրջ։ «Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)», նշված է զեկույցում։ Առհասարակ IRI-ի հարցումները միշտ են քննարկման առարկա դառնում, քանի որ դրանք քիչ թե շատ արտացոլում են առկա պատկերը։ Իշխանությունը փորձում է դա ներկայացնել որպես «հաղթանակ», իսկ ընդդիմությունը՝ որպես իշխանության «ձախողում»։ Ըստ իս, երկուսն էլ սխալ են։

Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա հետևյալ պատկերը։

Հարց՝ «Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում։ Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին»։
«Ոչ ոքի՝ 48%»։

Ընդ որում, 18-35 տարեկանները, այսինքն՝ երիտասարդության 63%-ը, ոչ ոքի չի վստահում։

Մյուս հետաքրքիր հարցի կարևոր պատասխանը՝
Հարց՝ «Խնդրում եմ ասեք, թե որ քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի»։

«Չի որոշել / Դժվարանում է պատասխանել՝ 30%»։

Ի վերջո, ինձ համար ամենից հետաքրքիր դրվագը՝

«Որքանո՞վ կարևոր կամ անկարևոր են հետևյալ հարցերից յուրաքանչյուրը Ձեր քվեի որոշման համար»։
Հարցվածների 92%-ը նշել է, որ շատ կարևոր են բանակին վերաբերող հարցերը։ Հարցվածների 80%-ն էլ Ադրբեջանը համարում է սպառնալիք Հայաստանի համար։

Ինչ է ստացվում. հարցվածների մեջ կա 30% չկողմնորոշված, որոնց մեծ մասը հենց երիտասարդներն են։ Այստեղ է ընդդիմության խնդիրը, ոչ թե պետք է գնալ Փաշինյանի աջակիցների ուղղությամբ, քանի որ եթե այսքանից հետո մարդը որոշել է, որ ուզում է ընտրել «Քանդենք պետությունը» կուսակցությունը, ուրեմն այդ մարդկանց պետք է ուղղակի հանգիստ թողնել։ Ոչ թե որակումներ տալ, պիտակավորել, այլ թողնել հանգիստ։ Գնացեք ու փորձեք շահել չկողմնորոշված և մեծ տոկոս կազմող ընտրողների սրտերը, փորձեք քաղաքական դաշտի հանդեպ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ։ Դա հեշտ չէ․ իրենք այլ սերնդից են, իրենց ալգորիթմների և հետաքրքրությունների մեջ մտնելը բարդ է։

Ամենակարևորը՝ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ասում է, որ իր քվեի որոշիչը կլինեն բանակին վերաբերող հարցերը։ Այսօր իշխող ուժը այս թեմայով թակարդ է ստեղծել ընդդիմության համար. ով բանակից ու հզորացումից խոսի, Ալիևի հետ ձայն ձայնի տված կորակեն որպես «ռևանշիստ», «խաղաղության ընդդիմադիր», «խաղաղությունը կործանող»։ Այս թակարդի մեջ շատերն են ընկել, հատուկենտ մարդիկ են խոսում անվտանգությունից, ներկայացնում ծրագրեր անվտանգության մասին։ Մինչդեռ նույն Փաշինյանը պատրաստվում է ռազմական շքերթ անել մայիսի 28-ին։ Ինչու՞։ Քանի որ ուզում է գոյություն չունեցող ուժը ցույց տալ։ Ինչու՞։ Քանի որ գիտի, որ մարդկանց մեծ մասը Ադրբեջանը դիտում է որպես սպառնալիք և ուզում է ուժ տեսնել։

Ուստի խորհուրդներիս շարքը կամփոփեմ հետևյալ կերպ՝ խոսեք բանակից, հզորացումից և դրանց վերաբերյալ ձեր ծրագրերից, հարգելի ընդդիմադիրներ, և պայքարեք հենց չկողմնորոշված մեր քաղաքացիների վստահությունը շահելու ուղղությամբ։ Ընտրություններին կա մոտ 100 օր, և այդ ընթացքում շատ բան կարելի է փոխել, եթե պայքարի ուղղությունները ճիշտ ընտրվեն։ Քաղաքականությունը խելքի, մտքի և համառության մասին է։

Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են

Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն…

12 րոպե ago

ԲԴԽ-ից այլ պաշտոնի է գնում

ԲԴԽ-ից այլ պաշտոնի է գնում Sat, 07 Mar 2026 12:30:00 +0400 Լիանա Ռաֆայելյանը տեղեկացնում է,…

19 րոպե ago

Ասում է՝ արաբ շեյխերը տեսան պեռաշկի եմ ուտում, իրենք էլ գնացին հաց ուտելու

Ասում է՝ արաբ շեյխերը տեսան պեռաշկի եմ ուտում, իրենք էլ գնացին հաց ուտելու Sat, 07…

26 րոպե ago

Քեն Խաչիկյանի կենտրոնը ֆինանսավորելու է փաստահավաք կազմակերպության աշխատանքը

Քեն Խաչիկյանի կենտրոնը ֆինանսավորելու է փաստահավաք կազմակերպության աշխատանքը Sat, 07 Mar 2026 12:15:00 +0400 Հայաստանում…

34 րոպե ago

Արման Թաթոյանի պնդումը, ցավոք, ճիշտ է

Արման Թաթոյանի պնդումը, ցավոք, ճիշտ է Sat, 07 Mar 2026 12:03:00 +0400 Արման Թաթոյանի պնդումը,…

46 րոպե ago

Սենսացիա․ Իրանը հանձնվու՞մ է․ ոչ մի հրթիռահարում և կրակոց հարևաններին

Սենսացիա․ Իրանը հանձնվու՞մ է․ ոչ մի հրթիռահարում և կրակոց հարևաններին Sat, 07 Mar 2026 12:00:00…

49 րոպե ago