Չինաստանն ու Ռուսաստանը գաղտնի օգնու՞մ են Իրանին

Չինաստանն ու Ռուսաստանը գաղտնի օգնու՞մ են Իրանին

Sat, 07 Mar 2026 09:30:00 +0400


ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց՝ Չինաստանը կարող է պատրաստվել Իրանին ֆինանսական օգնություն, ինչպես նաև պահեստամասեր և հրթիռային բաղադրիչներ տրամադրել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Չինաստանն ավելի զգույշ է գործում իր աջակցության հարցում։ Նրանք ցանկանում են, որ պատերազմը ավարտվի, քանի որ այն սպառնում է իրենց էներգետիկ մատակարարումներին», – հեռուստաալիքին ասել է աղբյուրներից մեկը։

Հեռուստաալիքի աղբյուրները նաև հաստատել են, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով, Ռուսաստանը Իրանին տվյալներ է տրամադրում ամերիկյան զորքերի, նավերի և ինքնաթիռների գտնվելու վայրի և տեղաշարժերի մասին։ Նրանք նշել են, որ Մոսկվայի կողմից Թեհրանի հետ կիսվող տեղեկատվության մեծ մասը ռուսական արբանյակներից ստացված պատկերներ են։

The Washington Post-ը առաջինն էր, որ հաղորդեց, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։ Վաշինգտոնը պաշտոնապես չի հերքել այս տեղեկատվությունը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ «Միացյալ Նահանգները լավ գիտի», թե որ երկրներն են «հաղորդակցվում միմյանց հետ» և որքանով ճշգրիտ է նրանց կողմից կիսվող տեղեկատվությունը, հայտարարել է Պենտագոնի նախարար Փիթ Հեգսեթը։

Ներկայումս չկան որևէ հստակ ապացույցներ, որ իրանական որևէ կոնկրետ հարված է իրականացվել ռուսական հետախուզության միջոցով, հաղորդում է CNN-ը։

Սակայն վերջին օրերին մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր հարվածել են ամերիկացի զինվորականների տեղակայման վայրերին։ Կիրակի օրը իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերի ժամանակավոր բազայի վրա՝ սպանելով վեց ամերիկացի զինծառայողի, հաղորդում է հեռուստաալիքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ Sun, 22 Nov 2026 23:45:13 +0400 BepiColombo…

2 ժամ ago

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին Sun, 22 Nov 2026 23:36:13 +0400 Անգլիայի…

2 ժամ ago

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին Sun, 22 Nov 2026 23:30:03 +0400 Henry Aldridge…

2 ժամ ago

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ երեխաների հետ միասին հանրությանն են ներկայացել

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ երեխաների հետ միասին հանրությանն են ներկայացել Sun, 22…

2 ժամ ago

Ամերիկա-Իրանական առճակատման հնարավոր ժամկետ են նշել

Ամերիկա-Իրանական առճակատման հնարավոր ժամկետ են նշել Sun, 22 Nov 2026 23:08:12 +0400 Պենտագոնի նախկին ղեկավար…

2 ժամ ago

Մահացել է ոկերչական հայտնի ընկերության նախկին ղեկավարը

Մահացել է ոկերչական հայտնի ընկերության նախկին ղեկավարը Sun, 22 Nov 2026 23:00:35 +0400 89 տարեկանում…

2 ժամ ago