«Հրապարակ». Փաշինյանը դատախազին առաջարկում է՝ նախկին պաշտոնյաներին հանգիստ թողնել

«Հրապարակ». Փաշինյանը դատախազին առաջարկում է՝ նախկին պաշտոնյաներին հանգիստ թողնել

Sat, 07 Mar 2026 11:15:00 +0400


ՀՀ գլխավոր դատախազությունն ակտիվորեն իրականացնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացներ, որոնք ուղղված են նախկին պաշտոնյաների դեմ, որոնց մեծ մասն այսօր ընդդիմություն է։ Դատարանից պահանջում է բռնագանձել անշարժ եւ շարժական գույք, գումար, բաժնեմասեր, սակայն 4-5 տարվա ընթացքում դատարանի օրինական ուժի մեջ մտած 1 վճիռ կա, այն էլ՝ չնչին գումարի չափով․ «Երեւանի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի եւ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650.000 դրամ (շուրջ 750.000 դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50.000 եվրոյին համարժեք 20 միլիոն 634.000 դրամ եւ 878.000 դրամ»։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում հաշտության 9 համաձայնություն է կնքվել` մարդիկ կամովին հանձնել են գույքի մի մասը, որ դատական քաշքշուկներից զերծ մնան։ Դա էլ կազմել է 5 միլիարդ 126 մլն դրամ։

Սակայն ապօրինի գույքի բռնագրավման գործընթացները չեն վերաբերում իշխանության կողմնակից նախկիններին, առավել եւս` ներկայիս պաշտոնյաներին, որոնք հարստացել են վերջին 8 տարում, եւ որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ կան։ Օրերս էլ ուշագրավ դեպքի ականատես եղանք․ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում քայլում էր Արտաշատի փողոցներով, եւ երբ քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը մատնացույց արեց մոտակա շենքը, թե սա նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին է (իր ձեւակերպմամբ՝ «մեր Արամինը»), Փաշինյանը խփեց նրա ձեռքին, թե` մի ասա։

Հինգշաբթի օրը, կառավարության նիստից հետո մենք հարց ուղղեցինք Փաշինյանին՝ ինչո՞ւ էիք «բզում» Արտաշատի քաղաքապետին, որ չխոսի «ձեր Արամի» շենքի մասին, փորձում էիք թաքցնե՞լ Ձեր իշխանության ժամանակ բարձրաստիճան ոստիկանի ենթադրյալ թալանը։ Վարչապետը տարօրինակ պատասխան տվեց․ «Դա ռեակցիա էր ուղղակի։ Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չի, եւ երբեմն նախկին պաշտոնյաներին պետք է թողնել հանգիստ՝ իրենց կյանքով ապրելու, առավել եւս, որ այդ շենքը կառուցվել է 15-20 տարի առաջ, երբ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ է աշխատելիս եղել»։

Շատ արտառոց հնչեց նախկին պաշտոնյաներին հանգիստ թողնելու կոչը, այդ դեպքում ինչո՞ւ հանգիստ չեն թողնում 2018-ից առաջ աշխատած նախկիններին: Այսինքն, նախկիններն էլ են դասակարգել` նախկիններ, որոնց կարելի է հանգիստ չթողնել, եւ նախկիններ, որոնց պետք է հանգիստ թողնել: Օրինակ, Զառիթափ համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից, որի դեմ դատախազությունը նախորդ տարի հայց է ներկայացրել՝ պահանջելով մի քանի անշարժ գույք եւ ավելի քան 83 միլիոն դրամ՝ որպես ապօրինի միջոց, նախկի՞ն պաշտոնյա է, թե՝ ոչ: Հարցն ուղղեցինք Բաբայանին։ Նա ասաց, որ ինքն այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ, հող է մշակում։ Իսկ իր միջոցների օրինական-անօրինական լինելու վերաբերյալ էլ ասաց․ «Արդեն վերջանում ա, ես ապօրինի գույք չունեմ, ինչ կա` օրինական հաստատված ա»։

Դատախազությունը գույքի բռնագրավման հայցեր է ներկայացրել նաեւ Դավիթ Հարությունյանի, Հովիկ Աբրահամյանի, դաշնակցական նախկին պաշտոնյաների` Լեւոն Մկրտչյանի, Աղվան Վարդանյանի, Իշխան Սաղաթելյանի դեմ, որից դատախազությունը պահանջում է բռնագանձել անշարժ եւ շարժական գույքեր, շուրջ 700 հազար դոլարին համարժեք դրամ։ Իշխան Սաղաթելյանն իր դեմ ներկայացված հայցի մասով ասաց․ «Սա դասական քաղաքական հետապնդում է, ես այս երկրում բարձր պաշտոն չեմ ունեցել` 4 ամիս, 2018 թվից հետո: Եթե մտածում են՝ ես 4 ամսվա մեջ կարողացել եմ ապօրինի հարստանալ, ուրեմն լիքը մտածելու բան ունեն։ Սա քաղաքական հետապնդման գործիք է, կիրառվում է այդ նպատակով, նաեւ՝ մարդկանց մոլորեցնելու, այսպիսի նյութերով կերակրելու նպատակով։ Ես բացարձակ մտահոգություն չունեմ այդ մասով, ինչը որ կա, էժանագին շոու է, գործը դատական պրոցեսով կգնա, շատ արագ կպայթի, որովհետեւ մարդ պետք է պաշտոն, դիրք ունենա, որ կարողանա… Ինձ չեն մեղադրում հարկ թաքցնելու, կաշառք տալու-վերցնելու, պաշտոնեական դիրք չարաշահելու մեջ, ուղղակի ասում են՝ ինչ-որ գույք ունես, որ ապօրինի է, արի ապացուցի: Ես էլ կապացուցեմ, ուղղակի այս ընթացքում շոու է, խեղկատակություն, որն անում են։ Գումարային պահանջն էլ իմ ընկերություններից ստացված եկամուտն է, որի մասին ամեն տարի հայտարարագրել եմ: Իրականում, շատ անհարմար վիճակում են հայտնվելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարլզ 3-րդը գահը կարող է փոխանցել որդուն՝ Վիլյամին

Չարլզ 3-րդը գահը կարող է փոխանցել որդուն՝ Վիլյամին Sat, 07 Mar 2026 17:30:00 +0400 Մեծ…

12 րոպե ago

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում Sat, 07 Mar 2026 17:19:38…

22 րոպե ago

Անուղղելի Սրբազանը եվ գարնանամուտի ճանճերը

Անուղղելի Սրբազանը եվ գարնանամուտի ճանճերը Sat, 07 Mar 2026 17:15:00 +0400 Արշակ սրբազանն ազատ արձակվեց։…

27 րոպե ago

Կաթողիկոսը նախարար չէ, որ դուք նշանակեք Թեժ լեզվակռիվ Փաշինյանի եւ քաղաքացու միջև

Կաթողիկոսը նախարար չէ, որ դուք նշանակեք Թեժ լեզվակռիվ Փաշինյանի եւ քաղաքացու միջև Sat, 07 Mar…

34 րոպե ago

Գեներալին մահապատժի են ենթարկել Իրանում․ ԶԼՄ

Գեներալին մահապատժի են ենթարկել Իրանում․ ԶԼՄ Sat, 07 Mar 2026 17:00:00 +0400 Իսլամական հեղափոխության պահապանների…

42 րոպե ago

Առաջիկա ամիսները լինելու են շատ լարված․ ԱԱԾ նախկին տնօրեն

Առաջիկա ամիսները լինելու են շատ լարված․ ԱԱԾ նախկին տնօրեն Sat, 07 Mar 2026 16:45:00 +0400…

57 րոպե ago