Սենսացիա․ Իրանը հանձնվու՞մ է․ ոչ մի հրթիռահարում և կրակոց հարևաններին

Սենսացիա․ Իրանը հանձնվու՞մ է․ ոչ մի հրթիռահարում և կրակոց հարևաններին

Sat, 07 Mar 2026 12:00:00 +0400


Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը երեկ որոշել է այլևս չհարձակվել հարևան երկրների վրա կամ չարձակել հրթիռներ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ հարձակումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ երկրները հարվածներ հասցնեն Իրանին։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանը հերքել է այն պնդումները, որ Իրանը հարձակվել է Ադրբեջանի Նախիջևանի շրջանի վրա։

Նա այդ հաղորդագրությունները անվանել է «թշնամիների կողմից տարածվող լուրեր՝ հարևան երկրների միջև եղբայրական հարաբերությունները վնասելու նպատակով»։

«Իրանը չի ծրագրել և չի պլանավորում հարձակվել իր հարևանների վրա։ Մենք ձգտում ենք միայն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը», – հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի այցից առաջ Գյումրին «ոստիկանապատվել» է․ քաղաք են բերվել նաև այլ մարզերի ուժեր

Փաշինյանի այցից առաջ Գյումրին «ոստիկանապատվել» է․ քաղաք են բերվել նաև այլ մարզերի ուժեր Sat, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով