«Հրապարակ»․ Բեմականացված հարձակումը, Ալիեւի սպառնալիքները եվ աշխարհի ցինիկ արձագանքը

«Հրապարակ»․ Բեմականացված հարձակումը, Ալիեւի սպառնալիքները եվ աշխարհի ցինիկ արձագանքը

Sat, 07 Mar 2026 13:15:00 +0400


Մարտի 5-ին նախ ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա նաեւ երկրի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն հայտարարեցին, թե Իրանի կողմից ԱԹՍ-ներով հարձակում է տեղի ունեցել Նախիջեւանի միջազգային օդանավակայանի, հարակից դպրոցի եւ այլ ենթակառուցվածքների վրա, որի հետեւանքով վնասվել է օդակայանի տերմինալի շենքը, տարհանվել են ուսուցիչներն ու աշակերտները, վիրավորվել է 4 խաղաղ բնակիչ։ ԶԼՄ-ների հակաիրանական քինոտ հրապարակումներին զուգահեռ, ադրբեջանական գերատեսչությունները բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկան՝ ակնարկելով համարժեք գործողությունների, իմա՝ հակահարված տալու մասին։
Բայց Իրանի դեմ մաղձի գագաթնակետն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոխորտանքներն ու ռազմատենչ սպառնալիքներն էին, որոնք նա հնչեցրեց նույն օրը երկրի ԱԽ նիստում։ Իսկ Նախիջեւանի միջադեպը, որի հետ կապված՝ Իրանի ԱԳՆ-ն եւ ԳՇ-ն, անձամբ ԱԳ նախարար Արաղչին հատուկ հայտարարությամբ հերքեցին իրանական կողմի առնչությունը, ըստ էության, մի վտանգավոր խաղի բեմադրություն էր։

Իրեն տրված հերթական առիթն օգտագործելով, մի քանի օր առաջ Իրանի դեսպանատան գրանցամատյանում այդ երկրին ցավակցական խոսքեր հղելուց հետո, Ալիեւը նույն ԻԻՀ իշխանություններին որակել է է՛լ «ահաբեկիչ», է՛լ «անշնորհակալ», է՛լ «դավաճան»։ ԱԽ նիստում նա հայտարարեց․ «Այսօր Իրանն ահաբեկչական ակտ է իրականացրել Ադրբեջանի տարածքի եւ ադրբեջանական պետության դեմ։ Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը. այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, ներողություն խնդրեն, եւ այս ահաբեկչական հարձակման համար պատասխանատուները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Սա առաջին դեպքը չէ, որ Իրանն ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի եւ ադրբեջանցիների դեմ։ Մենք՝ բոլորս, լավ ենք հիշում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Ինչպես միշտ, չի շրջանցել նաեւ հայկական թեման՝ խոստանալով «ջարդել» բոլոր նրանց գլուխները, ովքեր կսպառնան Ադրբեջանի անվտանգությանը․ «Ինչպես վերջ դրեցինք հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցուցադրել մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, եւ թող Իրանում ոչ ոք չմոռանա դա»։ Ալիեւն ասել է նաեւ, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, իսկ զինված ուժերը՝ ՊՆ-ն, Պետական սահմանապահ ծառայությունը եւ մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը, բերվել են բարձր մարտական պատրաստության եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։

Այն, որ Նախիջեւանում պայթած դրոնների պատմությունը լուրջ հետաքննության կարիք ունի, արդեն փաստում են փորձագետները։ Նախ հիշենք, որ մի քանի օր առաջ էլ Անկարան էր պնդում, թե իրանական հրթիռներ են ընկել Թուրքիայի տարածք։ Թեհրանն այդ միջադեպին էլ իր մասնակցությունը հերքեց։ Բայց այս երկու բեմադրված հարձակումները վկայում են այն մասին, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն մտադիր են երրորդ՝ ցամաքային ճակատ բացել Իրանի դեմ՝ օգտագործելով Ադրբեջանին եւ Թուրքիային, ներքաշելով նրանց շարունակվող սարսափելի պատերազմի մեջ։ Պատահական չէ, որ Նախիջեւանի միջադեպին արձագանքեցին բազմաթիվ երկրներ, Բաքվի սերտագույն դաշնակիցները, նախ՝ Էրդողանը, Ուզբեկստանի, Ղազախստանի նախագահները, Պակիստանի առաջնորդը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալլասը, նաեւ այլ երկրներ՝ Նիդերլանդներից մինչեւ նույնիսկ Ֆրանսիա, որը մինչեւ վերջերս Ադրբեջանը համարում էր ոչ բարեկամական, եթե չասենք՝ թշնամական երկիր, Հայաստանի եւ Արցախի հետ կապված դիրքորոշման պատճառով։

Փաստորեն, միջազգային հանրություն կոչվող ոչ համասեռ ու երեսպաշտ հատվածը կրկին տրվեց Ալիեւի շանտաժին, «կերավ նրա կուտը», որովհետեւ պետք էր նաեւ «հավատարմության երդում տալ» ԱՄՆ նախագահին եւ, ինչու չէ՝ հրեական ազդեցիկ լոբբինգին, որը, ինչպես նույն ԱՄՆ-ում են պնդում, վաղուց կառավարում է Ամերիկան ու անձամբ Թրամփին։ Ի դեպ, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը միանան հակաիրանական ռազմական արշավին, ապա, ինչպես որոշ փորձագետներ են նշում, հաշվի առնելով այդ երկրների միջեւ ցամաքային ոչ անսահմանափակ կապը, Իրանի դեմ ցամաքային գործողությունների համար տեսականորեն կարող են օգտագործվել Վրաստանի եւ Հայաստանի տարածքները, մեր դեպքում՝ Սյունիքի մարզով, որի շուրջ «հին հաշվարկներ» ունի Բաքու-Անկարա տանդեմը, եւ այդ նենգ ծրագրի վերահաս վտանգների մասին հաճախ էր հիշեցնում Թեհրանը։

Ուշագրավ է նաեւ Մոսկվայի արձագանքը նախիջեւանյան դեպքերին։ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Բաքվի սերտ համագործակցությունն Իսրայելի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդեգրած քաղաքական գիծը կարող են լինել Իրանի կողմից Ադրբեջանի վրա հարձակման հնարավոր պատճառ։ Подъём-ին տված հարցազրույցում Զատուլինը նշել է, որ «պետք է լինեն ավելի համոզիչ պատճառներ»։ Նշելով, որ անկախ փորձագետները հակված են կարծելու, թե Ադրբեջանն այդպիսով առիթ է փնտրում Իրանի դեմ հակամարտությանը հնարավոր մասնակցության համար՝ հանդես գալով ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից, ռուս պատգամավորը նկատել է․ «Եթե այս հաղորդագրությունները ճիշտ են, դա նշանակում է, որ նախկինում Ադրբեջանի տարածքից դեպի Իրան արձակվել են անօդաչու թռչող սարքեր կամ այլ զինատեսակներ, կամ էլ այն պատճառով, որ նրանք, որոնց իրանցիները համարում են Իրանի դեմ գործողության մասնակիցներ, այժմ գտնվում են Ադրբեջանում»։ Զատուլինի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը փորձում են խաղացնել Իրանում ազգային փոքրամասնությունների քարտը։ Մինչ ամերիկացիները խաղադրույք են կատարում քրդերի վրա, Բաքուն խաղադրույք է կատարում Իրանի էթնիկ ադրբեջանցիների վրա․ «Մենք գիտենք, որ Ադրբեջանը ոչ միայն սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ, այլեւ զարգացնում է իր համագործակցությունն Իսրայելի հետ։ 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը կոչ արեց Իրանի ադրբեջանցիներին՝ ապստամբել կառավարության դեմ, «սեփական ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը» եւ այլն։ Սրանք վարչապետ Նեթանյահուի՝ անձամբ արված հայտարարություններ էին։ Եվ, իհարկե, նրանք այժմ փորձում են ամեն կերպ շահագործել Իրանում ազգային փոքրամասնությունների քարտը»։

Հատկանշական է, որ մարտի 5-ին ԱԽ նիստ էր հրավիրել նաեւ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը կայացել էր ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, Երեւանը գուցե շտապել էր «ցավակցել եւ ինչ-որ հավաստիացումներ տալ» թուրք-ադրբեջանցի «բարեկամներին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից

Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից Sat,…

10 րոպե ago

Որ երկրները կպահպանվեն միջուկային պատերազմից հետո․ գիտնականներ

Որ երկրները կպահպանվեն միջուկային պատերազմից հետո․ գիտնականներ Sat, 07 Mar 2026 14:30:00 +0400 Գիտնականները կարծում…

25 րոպե ago

Ինչ է որոշվել Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ

Ինչ է որոշվել Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ Sat, 07 Mar 2026 14:25:47 +0400 Փաստաբան Ռուբեն Հակոբյանի…

29 րոպե ago

Նոր զարգացում՝ «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի գործով

Նոր զարգացում՝ «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի գործով Sat, 07 Mar 2026 14:15:00 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝…

40 րոպե ago

«Ամոթ չունե՞ք, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք». Փաշինյանը վիճեց մարալիկցիների հետ

«Ամոթ չունե՞ք, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք». Փաշինյանը վիճեց մարալիկցիների հետ Sat, 07 Mar 2026…

48 րոպե ago

Ադրբեջանցի դիվանագետները լքել են Իրանը․ ի՞նչ է կատարվում

Ադրբեջանցի դիվանագետները լքել են Իրանը․ ի՞նչ է կատարվում Sat, 07 Mar 2026 14:00:00 +0400 Թավրիզում…

55 րոպե ago