Չենք վստահում, չենք բանակցում․ Իրանը՝ ԱՄՆ-ի մասին

Չենք վստահում, չենք բանակցում․ Իրանը՝ ԱՄՆ-ի մասին

Sat, 07 Mar 2026 13:00:00 +0400


Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ չի վստահում ԱՄՆ ներկայիս վարչակազմին։ Այս մասին France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։
Պատասխանելով Վաշինգտոնի հետ հնարավոր շփումների մասին լրագրողի հարցին՝ դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը նման տարբերակ չի դիտարկում։

«Ո՛չ, մենք չենք վստահում ամերիկացիներին։ Նրանք դավաճանել են ոչ միայն մեզ, այլև դիվանագիտությանը։ Մենք բանակցային գործընթացի մեջ էինք, երբ մեզ վրա հարձակվեցին։ Մենք չենք սկսել այս ագրեսիվ պատերազմը»,-հայտարարել է Թախթ-Ռավանչին։
Նրա խոսքով՝ Ժնևում բանակցությունների վերջին փուլը հաջող էր ընթանում և կարող էր հանգեցնել դիվանագիտական կարգավորման։ Սակայն, ինչպես նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, ԱՄՆ-ն փոխեց իր դիրքորոշումը և դրանով իսկ բաց թողեց խնդիրը երկխոսության միջոցով լուծելու հնարավորությունը։

«Իրականում ԱՄՆ-ն բաց թողեց այդ հնարավորությունը։ Մենք բարեխղճորեն բանակցություններ էինք վարում և հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի դրանք գոհացուցիչ արդյունքի հանգեն։ Անցյալ հինգշաբթի Ժնևում կայացած բանակցությունների վերջին փուլը հաջող էր։ Հիմա մենք պետք է հարց տանք ամերիկացիներին՝ ինչո՞ւ նրանք մտափոխվեցին և ինչո՞ւ ուժի դիմեցին»,-ընդգծել է Թախթ-Ռավանչին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուժի մեջ են մտնում նոր կարգավորումները

Ուժի մեջ են մտնում նոր կարգավորումները Sat, 31 Oct 2026 09:30:43 +0400 Նոյեմբերի 1-ից փոխվում…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ

«Հրապարակ»․ Կոստյումս թանկ չէր, ուղղակի էդ մի հատն ունեմ Sat, 31 Oct 2026 09:25:03 +0400…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել

«Հրապարակ»․ Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել Sat, 31 Oct 2026 09:15:20 +0400…

33 րոպե ago

Պինգ-պոնգի մասնագետը

Պինգ-պոնգի մասնագետը Sat, 31 Oct 2026 09:00:55 +0400 Հակասությունների ու զավեշտի մեջ ենք ապրում: Մեկ…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Sat, 31 Oct 2026 08:45:23 +0400 Նախօրեին խորհրդարանական խառը…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է Sat, 31 Oct 2026 08:30:58 +0400 Դեռեւս ամռանը մի…

1 ժամ ago