«Ամոթ չունե՞ք, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք». Փաշինյանը վիճեց մարալիկցիների հետ

«Ամոթ չունե՞ք, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք». Փաշինյանը վիճեց մարալիկցիների հետ

Sat, 07 Mar 2026 14:07:00 +0400


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ այցելել է Շիրակի մարզ։ Այցի շրջանակում նա եղել է Մարալիկում և հաջորդ կանգառը Արթիկն է, այն համայնքները, որտեղ համայնքապետերը իշխող թիմից են և, ըստ ամենայնի, լրջորեն նախապատրաստվել էին իրենց քաղաքական թիմակիցների ընդունելությանը։

Սակայն, ինչպես երևում էր վարչապետի ուղիղ եթերից, Մարալիկում իրավիճակը այնքան էլ միանշանակ չէր։ Տեղացիները ոչ միայն դժգոհություններ էին հայտնում, այլև մի շարք հարցեր ունեին ուղղված վարչապետին։

Մարալիկցի տղամարդիկ հատկապես դժգոհեցին այն հանգամանքից, որ համայնքը տարիներ շարունակ զրկված է եղել մանկապարտեզից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հարցերին հակադարձում էր՝ նշելով, որ համայնքում կառուցվող մանկապարտեզը շուտով ավարտին կհասցվի։ Քննարկումը, սակայն, բավական լարված ընթացք ստացավ։ Վարչապետը քաղաքացիներին դիմելով՝ վրդովված տոնով ասաց. «Ամոթ չունե՞ք, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք»։ Բարկացավ, թե ինչպես է ստացվում, որ բոլորը գիտեն իբր ինքը Դուբայում, Իտալիայում կամ Փարիզում տներ ունի, բայց չեն լսել, որ իրենց համայնքում մանկապարտեզ է կառուցվում։

Դրանից հետո Փաշինյանը, մատ թափ տալով քաղաքացիների ուղղությամբ, հեռացավ։

Ի դեպ, քաղաքացիներից մեկն էլ վարչապետից պահանջում էր բացահայտել Մարտի 1-ի դեպքերը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ժամանակին խոստացել էր դա անել, սակայն այդ խոստումն այդպես էլ մինչև այսօր չի իրականացվել։ Ուշագրավ էր, որ անհարմար վիճակում էին հայտնվել ՔՊ֊ական մարզպետն ու համայնքապետը, մարզպետն ինքն էր փորձում սաստել քաղաքացիներին, որ վարչապետին չհակադրվեն, ավելորդ չխոսեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Mon, 04 May 2026 00:46:15 +0400 Միլանի Ինտերը քիչ առաջ սեփական հարկի…

6 ժամ ago

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել Վարդան Բիչախչյանը

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել Վարդան Բիչախչյանը Sun, 03 May 2026 23:56:56 +0400…

6 ժամ ago

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Sun, 03 May 2026 23:45:11…

7 ժամ ago

Հայաստան է ժամանել Կիպրոսի նախագահը

Հայաստան է ժամանել Կիպրոսի նախագահը Sun, 03 May 2026 23:33:50 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC)…

7 ժամ ago

Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Sun, 03…

7 ժամ ago

Ընթրիքից առաջ Փաշինյանը ողջունել է Զելենսկուն

Ընթրիքից առաջ Փաշինյանը ողջունել է Զելենսկուն Sun, 03 May 2026 23:15:54 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

7 ժամ ago