ԱՄՆ-ն հրատապ կարգով Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ

ԱՄՆ-ն հրատապ կարգով Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ

Sat, 07 Mar 2026 15:00:00 +0400


ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Իսրայելին 12,000 BLU-110 ավիացիոն ռումբեր վաճառելու պայմանագրի հաստատման մասին։

Պետդեպի տվյալներով՝ պայմանագրի արժեքը կազմում է 151.8 միլիոն դոլար։

Պայմանագիրը ներառում է նաև ինժեներական, լոգիստիկ և տեխնիկական ծառայություններ, որոնք պետք է մատուցվեն ամերիկացի կապալառուների կողմից։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել և հիմնավորել է արտակարգ իրավիճակ, որը պահանջում է վերոնշյալ պաշտպանական ապրանքների և ծառայությունների անհապաղ վաճառքը Իսրայելի կառավարությանը՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից ելնելով», – ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով