Սովորեցրե՞լ ես Գառնիկ․ Ինչպես է Արարատ Միրզոյանը օգնականի երեխաներին Փաշինյանի մոտ բերում (տեսանյութ)
Sat, 07 Mar 2026 15:15:00 +0400

Այսօր Նիկոլ Փաշինյանի ուրախ ավտոբուսի ուղղությունը Արագածոտնի ու Շիրակի մարզերն են։ Թալինում շրջայցի ժամանակ ԱԳՆ Արարատ Միրզոյանը ձեռքով կանչում և Փաշինյանի մոտ է բերում իր օգնական Գառնիկ Աթանեսյանի երեխաներին։ Միրզոյանը տեսախցիկի առաջ Փաշինյանին ներկայացնում է․ «Պարոն Փաշինյան, այս երիտասարդը ուզում է հանդիպել ձեզ հետ», իսկ հետո երեխայի մի քանի խոսքից հետո կատակում է օգնականի հետ՝ «Սովորեցրե՞լ ես Գառնիկ»։
Նշենք, որ հունիսի 7-ի ընտրություններին Գառնիկ Աթանեսյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը ՔՊ ցուցակով։ Վերջինս 2018թ-ի հունիսից մինչև 2020թ-ի փետրվարը զբաղեցրել է նաև Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր