Կվերանան, բայց ընդդիմություն չեն դառնա

Կվերանան, բայց ընդդիմություն չեն դառնա

Sat, 07 Mar 2026 15:45:00 +0400


Այսօր առավոտյան լրահոսն էի թերթում, և աչքովս ընկավ թոշակների նախարար Արսեն Թորոսյանի գրառումը՝ իմպիչմենտի և իմպիչմենտի անհրաժեշտության վերաբերյալ ՀՀԿ-ի պնդումների մասին: Չասեմ՝ ցնցվեցի, բայց առնվազն շատ զարմացա, երբ տեսա, որ այդ գրառման հեղինակը Արսեն Թորոսյանն է, մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որ իշխանության գալու օրվանից լեգիտիմություն չի ունեցել ու չի էլ կարողացել ձեռք բերել այս տարիների ընթացքում: Այս ուժին կարելի էր իմպիչմենտի ենթարկել իշխանության գալու առաջին օրվանից: Չի արվել, չենք արել կամ չենք ֆայմել… Հիմա դա էական չէ: Մի պահի քովիդը խանգարեց իմպիչմենտին, հետո պատերազմը, հետո դե ֆակտո վարչապետի խոստումները, թե հեսա 6 ամսում ամեն ինչ վերականգնեմ, տամ ձեզ: Ավելի ուշ իմպիչմենտի պակա՞ս պահանջ կար… ՀՀ տարածքներ օկուպացվեցին, սահմանազատման ու սահմանագծման անվան տակ խաղաղ ճանապարհով գյուղեր ու նոր հողատարածքներ հանձնեցին Ադրբեջանին, Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, հայաթափեցին… Մի խոսքով՝ սրանց իշխանության ողջ երկայնքով կարմիր թելի պես ձգվում է իմպիչմենտի՝ ՔՊ-ական սբրոդին անվստահություն հայտնելու գաղափարը: Եվ, ահա, ես զարմանում եմ, որ չկայացած նախարար ու պատգամավոր Արսեն Թորոսյանին, «վիձիծե լի», զարմացրել է ՀՀԿ-ի առաջարկը՝ ընտրություններից 3 ամիս առաջ գնալ իմպիչմենտի ճանապարհով:

Ինքս էլ, ճիշտն ասած, առանձնապես ոգևորված չեմ այս պահին հատկապես իմպիչմենտի ճանապարհով սրանց վռնդելու ՀՀԿ-ի նոր նախաձեռնությամբ: Ի՞նչ ասեմ, կարելի է փորձել, բայց մի կողմից ընդդիմության դաշտում խոշոր բլոկների ի հայտ գալը, իսկ մյուս կողմից ՔՊ-ի միայնակ վիճակը, խոսում են այն մասին, որ կան այս իշխանություններին իմպիչմենտ անելու՝ այս դեպքում կառավարական շենքերից վռնդելու շատ այլ գործնական եղանակներ: ՀՀԿ-ն, օրինակ, առաջարկում է իմպիչմենտի նոր գործընթաց սկսել փողոցային հզոր պայքարի զուգադրմամբ: Նախապես էլ սա էր իմպիչմենտի հաջողության գրավականը՝ ժողովուրդը դրսից, մենք ներսից… Միասին քշենք սրանց: Այո, բայց մենք տեսանք, որ ներսում հնարավոր չէ ժողովրդական ալիքին համահունչ գործեր անել և գոնե մեկ ՔՊ-շնիկի ձայն պոկել հօգուտ իմպիչմենտի: Իսկ ի՞նչ կլինի, եթե փողոցային հզոր շարժումը (եթե կա այդ հնարավորությունը) չպայմանավորենք խորհրդարանական ցիվիլ պայքարով, այսինքն, գնանք միայն փողոցով սրանց իմպիչմենտի ենթարկելու, այն է, ներողություն արտահայտությանս համար, «ս… » անելու ճանապարհով:

Մյուս ճանապարհն էլ, իհարկե, Հունիսի 7-ի ընտրություններն են… Ոչ ոք չի «ղզղնում», ժողովրդը փողոցները չի ընկնում, բայց արդյունքում ՔՊ-ն փասափուսան հավաքում ու ռադ է լինում: Պարզ է, չէ՞, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ԱԺ չի գալու: Թեկուզ 40 տոկոս հավաքեն, միևնույն է, չեն գալու, որովհետև առանց վարչապետի աթոռի ՔՊ լինել չի կարող: Մի հատ աչքի անցկացրեք դրանց նախընտրական ցուցակի նախնական տարբերակը… Մարդ կա՞, որ այդ ցուցակի առաջին տասնյակն աչքի անցկացնելուց հետո դեռ մտածում է, որ, առանց սեփական վարչապետի, այդ խոտանը կմնա Հայաստանում ու դեռ մի բան էլ կգա խորհրդարան:

Արսեն Թորոսյանի գրառումն ավարտվում է այսպիսի նախադասությամբ. «ՀՀԿ-ն շատ լավ հասկանում է, որ այդ գործընթացը (իմպիչմենտը, Էդ.Ա.) իր բնույթով «մեռելածին» է, բայց այն շարունակաբար պահում է լրահոսում՝ ցույց տալու համար, որ ինքը կա, պարզապես հիշեցնելու իր գոյության մասին, թեև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե այդ «գոյությունը» ինչքան է անհրաժեշտ մեր ժողովրդին և երկրին»:

Արսեն Թորոսյան, «պերաշկիդ» կերար-պրծա՞ր: Դե հիմա ինձ լսիր: Ժողովուրդն ասում է՝ ուղտի կաշին ինչքան էլ չլինի, երկու էշի բեռ կլինի: Սա՝ ՀՀԿ-ի ու ՔՊ-ի համեմատության կարգով: Եվ ապա՝ թույլ տուր նկատել, որ ժողովուրդն է որոշելու, թե որ քաղաքական ուժի գոյությունն է իրեն պետք, և որինը՝ ոչ: Սա մենք կտեսնենք ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ առաջարկում եմ մտածել, թե ինչ է անելու ՔՊ-ն, երբ, ինչպես ՀՀԿ-ի հետ դա տեղի ունեցավ, ինշխանությունից դառնա ընդդիմություն: Իմ կարծիքով՝ ՔՊ-ն քաղաքականության մեջ նոր ռեկորդ կսահմանի՝ կվերանա, բայց ընդդիմություն չի դառնա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարլզ 3-րդը գահը կարող է փոխանցել որդուն՝ Վիլյամին

Չարլզ 3-րդը գահը կարող է փոխանցել որդուն՝ Վիլյամին Sat, 07 Mar 2026 17:30:00 +0400 Մեծ…

11 րոպե ago

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում Sat, 07 Mar 2026 17:19:38…

21 րոպե ago

Անուղղելի Սրբազանը եվ գարնանամուտի ճանճերը

Անուղղելի Սրբազանը եվ գարնանամուտի ճանճերը Sat, 07 Mar 2026 17:15:00 +0400 Արշակ սրբազանն ազատ արձակվեց։…

26 րոպե ago

Կաթողիկոսը նախարար չէ, որ դուք նշանակեք Թեժ լեզվակռիվ Փաշինյանի եւ քաղաքացու միջև

Կաթողիկոսը նախարար չէ, որ դուք նշանակեք Թեժ լեզվակռիվ Փաշինյանի եւ քաղաքացու միջև Sat, 07 Mar…

33 րոպե ago

Գեներալին մահապատժի են ենթարկել Իրանում․ ԶԼՄ

Գեներալին մահապատժի են ենթարկել Իրանում․ ԶԼՄ Sat, 07 Mar 2026 17:00:00 +0400 Իսլամական հեղափոխության պահապանների…

41 րոպե ago

Առաջիկա ամիսները լինելու են շատ լարված․ ԱԱԾ նախկին տնօրեն

Առաջիկա ամիսները լինելու են շատ լարված․ ԱԱԾ նախկին տնօրեն Sat, 07 Mar 2026 16:45:00 +0400…

56 րոպե ago