«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են

«Մեզ ասում են՝ դուք չկաք բազաներում». արցախցի երեխաները քաղցած են

Fri, 27 Mar 2026 23:15:12 +0400


Արցախից տեղահանված Կարինե Միրզաջանյանը երեք երեխա ունի՝ 2, 3 եւ 7 տարեկան: Երեք տարեկանին խնամքի կենտրոն է հանձնել, իր առողջական խնդիրների պատճառով: Մյուս երկուսին մի կերպ պահում է Չարենցավանի դոմիկում: Ոչ առաստաղն է առաստաղ, ոչ հատակը՝ հատակ, ոչ պատուհանը՝ պատուհան: Անգամ լողացնել երեխաներին չի կարողանում: «Չարենցավանում Արցախից եկած մարդիկ կան, իրանց տներում եմ լողացնում», -ասում է Կարինեն:

Նա երեխաների հետ Հայաստան է եկել 2020 թվականին: Մարտունու շրջանում է ապրել, հետո Ստեփանակերտում, հետո՝ Չարենցավանում: Բռնի տեղահանվածների համար նախատեսված ոչ մի ծրագրից չի օգտվում: Դուք բազաներում չկաք` վերջ», – ասել են նրան սոցապում, ու ջնջել են եւ անցյալը, եւ նախկին կյանքը:

«Ես չեմ խաբում, անձնագիրս ցույց տա՞մ», – ասում է կինը:

Հավաքարարություն է անում ու ստացած չնչին փողերով երեխաների համար հաց առնում: Շոր, կոշիկ բարի մարդիկ են տալիս, բլոգերներ են գալիս նրա մոտ, սնունդ են բերում ու նկարվում` դնում համացանց: Մի կերպ դրանով կարողանում է պահել երեխաներին:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, մի անգամ ուղարկել եմ գործերս, մերժել են: Ասում են՝ դուք չկաք բազաներում: 20 թվից որ տեղահանվել եք, ճանապարհին ձեզ չեն նկարել, ձեր մուտքը չեն գրանցել, ասում են՝ տենց մարդ չկա, բայց երեխաներս կան, չէ՞, փաստ են: Ո՞նց կերակրեմ: Ոչ նպաստ են տալիս, ոչ աջակցություն», – պատմում է 33 տարեկան կինը:

Չարենցավանի քաղաքապետը երբեմն այցելում է նրան, ձմռանը փայտ է բերել երեխաների համար, բայց Կարինեն նրան չի դիմում:

«Մարդը հողատարածքը տվել ա, փեդ ա բերել, որ էրեխեքը չմրսեն, մի անգամ օգնեն, երկու անգամ օգնեն՝ ամաչում եմ», – ասում է նա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր խոսում է արցախցիների տնավորվելուց, նրանց տրամադրվող օգնությունից եւ անգամ Եւրոպաներում է ելույթներ ունենում, թե` ամեն ինչ անում ենք, որ արցախցիների կարիքները հոգանք:

Ցանկացողները կարող են կապվել Կարինեի հետ` 098302720 համարով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան

Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան Fri, 30 Oct 2026 10:30:08 +0400 Ամերիկյան Օրեգոն նահանգի օդում…

3 րոպե ago

Այսօր երկու օրակարգով ենք ԱԺ եկել. Նարեկ Կարապետյան

Այսօր երկու օրակարգով ենք ԱԺ եկել. Նարեկ Կարապետյան Fri, 30 Oct 2026 10:30:02 +0400 Latest…

3 րոպե ago

Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը

Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը Fri, 30 Oct 2026 10:27:31 +0400…

5 րոպե ago

«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են Fri, 30 Oct 2026 10:25:35 +0400 Արդարադատության նախարարությունը, ի…

7 րոպե ago

Դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը Fri, 30 Oct 2026 10:19:04 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա

«Հրապարակ»․ Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա Fri, 30 Oct 2026…

18 րոպե ago