Ուկրաինան Լիբիայում հարվածել է ռուսական նավին․ վիրավորներ կան
Mon, 23 Nov 2026 10:00:05 +0400
Լիբիայի նավահանգստային 10 աշխատողներ վիրավորվել են կիրակի վաղ առավոտյան Բենգազիում կայանված ռուսական նավի վրա հարձակման հետևանքով, հայտնել են լիբիական աղբյուրները «Անադոլու» լրատվական գործակալությանը։
Լիբիայի կառավարության առողջապահության նախարարության խոսնակը, որը խնդրել է անանուն մնալ, ասել է, որ վիրավորների վիճակը միջին է։ «Ռոյթերս»-ի փոխանցմամբ, վիրավորների թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։
Լիբիայի ազգային բանակը կանխել է Բենգազիի նավահանգստում ռուսական նավերի վրա հարձակման արդեն երկրորդ փորձը։ Այս մասին RT-ի թղթակցին հայտնել են ռազմական աղբյուրները։
Ավելի վաղ Լիբիայի արևելյան կառավարությունը հաստատել էր Բենգազիի նավահանգստում ռուսական նավի վրա տեղի ունեցած պայթյունը և դատապարտել էր ուկրաինական անանձնակազմ նավակների հավանական հարձակումը որպես երկրի ինքնիշխանության խախտում, հաղորդում է Arab News-ը:Նավիանվանումը, ինչպես նաև այն ռազմական է, թե քաղաքացիական, լիբիական կողմը չի հստակեցրել։ Նրանց տվյալներով՝ առաջին հարձակման ժամանակ առգրավվել է վեց մոտորանավակներից չորսը։