Հանձնվե՛ք, դա միակ պայմանն է․ Թրամփը՝ Իրանին
Sat, 07 Mar 2026 16:00:00 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության լուծման միակ հնարավոր պայմանը անվերապահ հանձնվելն է՝ կապիտուլյացիան։
«Իրանի հետ գործարք չի լինի, բացի նրանց անվերապահ կապիտուլյացիայից», – ընդգծել է նա։
Ըստ Թրամփի՝ դրանից և «մեծ և ընդունելի առաջնորդի» ընտրությունից հետո Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պատրաստ են օգնել Իրանին վերականգնվել և տնտեսապես ավելի ուժեղ դարձնել այն։
«Իրանը մեծ ապագա կունենա։ Դարձրեք Իրանը կրկին մեծ (MIGA!)», – հավելել է ամերիկացի առաջնորդը։