Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Սկսել են զեղչված գնով ոսկի վաճառել

Սկսել են զեղչված գնով ոսկի վաճառել

Sat, 07 Mar 2026 16:30:00 +0400


Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացումը հանգեցրել է նրան, որ Դուբայում սկսել են մեծ քանակությամբ ոսկի վաճառել՝ զեղչված գներով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Բանն այն է, որ Իրանական հակամարտության պատճառով հաճախակի չեղարկվում են ավիաթռիչքները, ինչը խանգարում է ոսկու տեղաշարժին։ Շատ գնորդներ նախընտրում են զերծ մնալ նոր պատվերներից, քանի որ չեն ցանկանում առաքման ու ապահովագրության վրա շատ գումար ծախսել։ Արդյունքում, ոսկու վաճառքով զբաղվողները սկսել են զեղչով ոսկի առաջարկել։ Ընդ որում զեղչը կարող է հասնել մինչեւ 30 դոլար 1 ունցիայի համար, որը համարժեք է 31,1 գրամի։Նշենք, որ Դուբայն ու ԱՄԷ-ն ոսկու վերամշակման կարեւոր կենտրոն են հանդիսանում Ասիական աշխարհամասում եւ նաեւ՝ կարեւոր տարանցիկ ուղի Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից եւ մի շարք աֆրիկյան երկրներից ոսկու մատակարարումների համար։ Սակայն օդային տարածքի հետ եղած խնդիները, որոնք առաջացել են Իրանական կոնֆլիկտի պատճառով, ներկայումս մեծ խնդիրներ են ստեղծել բիզնեսի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել

Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել Tue, 24 Mar 2026 12:30:09 +0400 Ոսկու ֆյուչերսների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով