Սկսել են զեղչված գնով ոսկի վաճառել

Սկսել են զեղչված գնով ոսկի վաճառել

Sat, 07 Mar 2026 16:30:00 +0400


Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացումը հանգեցրել է նրան, որ Դուբայում սկսել են մեծ քանակությամբ ոսկի վաճառել՝ զեղչված գներով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Բանն այն է, որ Իրանական հակամարտության պատճառով հաճախակի չեղարկվում են ավիաթռիչքները, ինչը խանգարում է ոսկու տեղաշարժին։ Շատ գնորդներ նախընտրում են զերծ մնալ նոր պատվերներից, քանի որ չեն ցանկանում առաքման ու ապահովագրության վրա շատ գումար ծախսել։ Արդյունքում, ոսկու վաճառքով զբաղվողները սկսել են զեղչով ոսկի առաջարկել։ Ընդ որում զեղչը կարող է հասնել մինչեւ 30 դոլար 1 ունցիայի համար, որը համարժեք է 31,1 գրամի։Նշենք, որ Դուբայն ու ԱՄԷ-ն ոսկու վերամշակման կարեւոր կենտրոն են հանդիսանում Ասիական աշխարհամասում եւ նաեւ՝ կարեւոր տարանցիկ ուղի Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից եւ մի շարք աֆրիկյան երկրներից ոսկու մատակարարումների համար։ Սակայն օդային տարածքի հետ եղած խնդիները, որոնք առաջացել են Իրանական կոնֆլիկտի պատճառով, ներկայումս մեծ խնդիրներ են ստեղծել բիզնեսի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Չամիչով բուլկին» ու Փաշինյանը համագործակցելու են․ միասին կատարեցին «Ուր որ գնաս, հետդ կգամ»֊ը

«Չամիչով բուլկին» ու Փաշինյանը համագործակցելու են․ միասին կատարեցին «Ուր որ գնաս, հետդ կգամ»֊ը Sat, 07…

11 րոպե ago

«Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը»․ Գագիկ Ծառուկյան․ ԲԼՈԳ

«Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը»․ Գագիկ Ծառուկյան․ ԲԼՈԳ Sat, 07 Mar…

17 րոպե ago

Նախարարի որդին վիրավորվել է մարտի դաշտում

Նախարարի որդին վիրավորվել է մարտի դաշտում Sat, 07 Mar 2026 18:00:00 +0400 Իսրայելի ֆինանսների նախարար…

27 րոպե ago

Նոր իրավիճակ՝ նոր մարտավարություն

Նոր իրավիճակ՝ նոր մարտավարություն Sat, 07 Mar 2026 17:45:00 +0400 Իրանի դեմ սանձազերծված պատերազմը քիչ…

42 րոպե ago

«Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը»․ ԲԼՈԳ

«Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը»․ ԲԼՈԳ Sat, 07 Mar 2026 17:38:37…

48 րոպե ago

Որպես հայ, ընդունո՞ւմ եք, որ Արցախը հայկական հող է․ քաղաքացու հարցը հունից հանեց Փաշինյանին

Որպես հայ, ընդունո՞ւմ եք, որ Արցախը հայկական հող է․ քաղաքացու հարցը հունից հանեց Փաշինյանին Sat,…

54 րոպե ago