Առաջիկա ամիսները լինելու են շատ լարված․ ԱԱԾ նախկին տնօրեն

Առաջիկա ամիսները լինելու են շատ լարված․ ԱԱԾ նախկին տնօրեն

Sat, 07 Mar 2026 16:45:00 +0400


Երեկ երեկոյան երիտասարդ տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է շպրտել Երևանում ԱԱԾ շենքի ուղղությամբ և փախուստի չի դիմել: Կանգնել ու նայել է, թե ինչպես է այրվում ԱԱԾ-ի դարպասին հարակից հատածը:

«Հրապարակը» միջադեպի հետ կապված հարցեր ուղղեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին:

-Պրն Համբարձումյան, ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ եղե՞լ է մի դեպք, երբ քաղաքացին իր վերաբերմունքն արտահայտի ԱԱԾ վարչության գլխավոր մուտքի մոտ Մոլոտովի կոկտեյլ շպրտելով ու կանգնել` նայելով:

– Ես չեմ մտաբերում նման արտառոց, հանդուգն դեպք: Իհարկե, եղել են անհամեմատ ավելի քիչ վտանգավորության միջադեպեր, որոնք կրել են ավելի շատ կենցաղային բնույթի բողոքի ձևեր: Մի բան պարզ է, որ այս անձը գործել է բացահայտ, հանրորեն խիստ վտանգավոր եղանակով, ունեցել է նպատակ ու ասելիք՝ պետության, մասնավորապես՝ ԱԱԾ-ի դեմ:

– Ի՞նչ հետևություններ պետք է անել այս միջադեպից, ի՞նչ խնդիրների մասին է խոսում այս միջադեպը:

– ⁠Այս հարցին հստակ պատասխանելու համար պետք է իմանալ, հասկանալ, թե անձն ինչ շարժառիթով է գնացել նման համարձակ, աղաղակող քայլի: Վստահ եմ, նա քննությանը կհայտնի իր քայլի պատճառը: Ակնհայտ է, որ նա չի վախեցել բացահայտվելուց, բռնվելուց, հետևաբար՝ ասելիք ունի: Միայն դրանից հետո կարելի է հետևությունների հանգել, ու, եթե քայլն ունեցել է օբյեկտիվ պատճառներ, պետք է վերացնել դրանք՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար:

– Քաղաքացու կողմից նման արարքը ինչպե՞ս եք մեկնաբանում, սա կարո՞ղ է լինել բողոքի արտահայտման ձև ԱԱԾ-ի վարած քաղաքականության դեմ:

– ⁠Պետք է պարզել պատճառը, բողոքը կարող է ունենալ, թե անձնական, թե կենցաղային, և թե քաղաքական դրդապատճառներ: Ես բազմիցս եմ ասել, որ երկրում առկա այս թշնամական մթնոլորտը, անարդարությունը, որևէ լավ բանի չի բերելու: Իշխանությունը հստակ պետք է գիտակցի, որ քրեական վարույթներով և ճնշումներով երկիր ղեկավարել, առաջ մղել չի կարելի, հատկապես մեր նման փոքր երկրում, որտեղ տեսանելի է ամեն ինչ: Չեմ բացառում նաև, որ անձի դժգոհությունը կարող է կապված լինել հենց ԱԱԾ գործունեության հետ, հաշվի առնելով մեզ հայտնի փաստերը: Չմոռանանք նաև, որ վերջին շրջանում ԱԱԾ-ից առանց հիմնավորման, պատճառի եղել են բազմաթիվ կադրային ազատումներ, որը ևս կարող է նման քայլի, բողոքի հանգեցնել:

-Հնարավո՞ր է գործ ունենք սադրանքի հետ, որի միջոցով հետագայում ընտրություններին ընդառաջ, իշխանությունները կարող են այս արարքի պատճառաբանությամբ թիրախավորել ընդդիմադիր ուժերին:

-Սադրանք է, թե ոչ, դժվար է ասելը քայլի շարժառիթը չիմանալով, ժամանակը ցույց կտա, մեկ բան պարզ է, որ առաջիկա ամիսները լինելու են խիստ լարված ու վտանգավոր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպառնացել է սպանել նախագահին

Սպառնացել է սպանել նախագահին Thu, 02 Apr 2026 20:00:22 +0400 Միացյալ Նահանգներում Հետաքննությունների դաշնային բյուրոն…

14 րոպե ago

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք…

17 րոպե ago

Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը

Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը Thu, 02 Apr 2026 19:49:01 +0400 Ապրիլի 2-ին՝ Ավագ…

26 րոպե ago

Սրանից էլ լավ բա՞ն

Սրանից էլ լավ բա՞ն Thu, 02 Apr 2026 19:45:35 +0400 Այնքան հաճախ են հնչում իշխանական…

29 րոպե ago

Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան

Նրանց սխրանքը մեր պատմության մեջ կմնա որպես արժանապատվության բարձրագույն չափանիշ. Նաիրի Սարգսյան Thu, 02 Apr…

35 րոպե ago

Քանի նավ կա կուտակված Հորմուզի նեղուցում

Քանի նավ կա կուտակված Հորմուզի նեղուցում Thu, 02 Apr 2026 19:30:20 +0400 Հորմուզի նեղուցում այս…

44 րոպե ago