Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում

Sat, 07 Mar 2026 17:19:38 +0400


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները այսօր շրջայց են կատարում Շիրակի և Արագածոտնի մարզերով՝ «ուրախ ավտոբուսով» ուղևորվելով տարբեր բնակավայրեր։ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այցը ուղեկցվեց տհաճ միջադեպով․ վարչապետը քաղաքացիների հետ վիճաբանության մեջ մտավ և մատ թափ տալով հեռացավ։
Արթիկ քաղաքում ևս վարչապետին սպասում էր անհարմար իրավիճակ։ Մի քաղաքացի հարց ուղղեց Արցախից և Հայոց ամենայն հայոց կաթողիկոսից՝ ընդգծելով լեգիտիմության և հարգանքի հարցը։ Քննարկման ընթացքում կրկին բարձրացվեց խաղաղության օրակարգի թեման։ «Դու էիր ասում, որ Արցախը Հայաստան է, չէ՞, պարեն վարչապետ»,֊ասաց քաղաքացին` նշելով, որ Փաշինյանի կրծքին փակցրած Հայաստանի կրծքանշանն իր համար անընդունելի է, քանի որ դա չէ իրական Հայաստանը։Վիճաբանության ժամանակ վարչապետը փորձեց իր դիրքորոշումը հիմնավորել՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագիրը՝ նշելով, որ Հայաստանի սահմանները պետք է դիտարկել այդ փաստաթղթով ամրագրված տրամաբանության շրջանակում։ Քաղաքացին հակադարձեց՝ ասելով, որ իր համար «իրական Հայաստանը» չի սահմանափակվում որևէ քարտեզային կամ փաստաթղթային գծով․ «Դա այն Հայաստանը չէ։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում էր պահպանել ինքնատիրապետումը և չբորբոքել խոսակցությունը, ակնհայտ էր, որ նա բավական լարված էր և դուրս է եկել սովորական հավասարակշռված խոսելաձևից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մթերման կայաններ՝ գյուղացու արտադրանքը հեշտ վաճառելու համար․ Կարապետյանի առաջարկը

Մթերման կայաններ՝ գյուղացու արտադրանքը հեշտ վաճառելու համար․ Կարապետյանի առաջարկը Fri, 06 Mar 2026 12:32:19 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով