Անուղղելի Սրբազանը եվ գարնանամուտի ճանճերը

Անուղղելի Սրբազանը եվ գարնանամուտի ճանճերը

Sat, 07 Mar 2026 17:15:00 +0400


Արշակ սրբազանն ազատ արձակվեց։ Արդար է։ Գոնե վերջին 7 տարիներին մարդուն ոչ մի քրեորեն պատժելի արարք չէր մեղսագրվում՝ ըստ փաստաբանների։ Բայց երեւի փաստաբան պետք չէ լինել՝ իրադարձությունների ընթացքին գնահատական տալու համար։ Բանն այսպես է պատահել․ 2025 թ. դեկտեմբերի 4-ին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալեցին Քննչական կոմիտեի շենքում, որտեղ նա հրավիրվել էր համացանցում տարածված մի կասկածելի տեսանյութի վերաբերյալ հարցաքննության։ Հարցաքննությունը, ըստ երեւույթին, պատրվակ էր, քանի որ ԱԱԾ աշխատակիցների ներկայացրած ձերբակալման մասին որոշումը տեսանյութի հետ կապ չունեցող գործով էր, ՔՕ 393-րդ հոդվածով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։ Ավելի պարզ․ Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են, որ նա այլ անձի միջոցով թմրամիջոց է դրել Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստի պայուսակի մեջ, որն ասել է, որ, իր կարծիքով, թմրանյութն ինչ-որ մեկն է գցել` Արշակ սրբազանի ցուցումով։

Մեկ անգամ եւս շեշտեմ` այս ամենը տեղի է ունեցել, ավելի հավանական է՝ չի էլ ունեցել, 7 տարի առաջ՝ 2018-ին։ Եվ հանկարծ 2025-ին, երբ Եկեղեցու դեմ պայքարը մտել էր էպիկական փուլ, հիշեցին այս գործը եւ սրբազանին կալանավորեցին։ Բայց հետո լուր տարածվեց, որ արդեն առ ոչինչ է մի հին հանգամանք․ «Հրապարակի» հաղորդմամբ՝ Քննչական կոմիտեի Արմավիրի բաժնում պահվող մարիխուանայի գլանակը չկա` կորել է անհասկանալի հանգամանքներում։ Ինչպես` չեն բացատրում, ենթադրվում է՝ այսպես ասած, երբ ծխվում է վերջին գլանակը, գործը փակվում է։ Քննիչները պաշտոնապես չեն հաստատել եւ չեն էլ հերքել այդ տեղեկությունները, փաստաբաններն էլ դա գնահատում են մեկ բառով՝ «աբսուրդ»։

Իսկ երեկ սրբազանին ազատ արձակեցին Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, ինչը նույնպես, փաստաբանների գնահատմամբ, արդար չէ։ Եվ ահա, Արշակ սրբազանը`անվրդով դեմքով, դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից, ամենեւին չընկճված եւ բոլորովին չուղղված եւ ընդգծեց․ «Բոլոր սցենարներն էլ հաշվարկված եղել են, բայց անակնկալներ կային։ Ես հիշում եմ, որ կալանավայրերն ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես անուղղելի եմ մնացել․ իմ հայացքների եւ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Վերջը լավ է լինելու․ եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ»։

Այո, վերջը չէ։ Ազատազրկման վայրում է Բագրատ սրբազանը, Արշակ սրբազանի ամենամեծ ափսոսանքն այն է, որ նա խցում մենակ մնաց։ Իսկ վերջինս ուրախ է, որ մենակ է մնում։ «Ես արդեն դուրս գալիս իրեն ասացի՝ վերադառնամ, այստեղ չլինես։ Ողջույններ Արշակ սրբազանին»,- դատարանի դահլիճում Արշակ սրբազանի ազատման լուրին արձագանքեց Բագրատ սրբազանը։ Արդյո՞ք Արշակ սրբազանն իրեն տեւական ժամանակ անհիմն մեկուսացնելու համար բողոք կներկայացնի` իրեն վարկաբեկելու, կեղծ տեսանյութով համբավն արատավորելու համար: Իրականում՝ ոչ, նա չի պատրաստվում որեւէ բան հերքել եւ ապացուցել` իմաստ չի տեսնում։ «Ո՞ւմ համար հերքեմ»։ Արդարադատությանը չի վստահում, իսկ հանրային ընկալումներում հերքման անհրաժեշտություն չի տեսնում։ «Երեւույթներ կան, որ հիշեցնում են գարնանամուտին ձմեռային ցրտից արթնացած ճանճի շարժումներ, որոնք որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հիմա երբեմն իշխանությունների գործելաոճն ինձ դա է հիշեցնում…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին

Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին Tue, 31 Mar 2026 15:40:45 +0400 Հայ Յեղափոխական Դաշնակցության…

12 րոպե ago

Ես կազմակերպել եմ Արցախի ազատագրումը. Գևորգ Գևորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց

Ես կազմակերպել եմ Արցախի ազատագրումը. Գևորգ Գևորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Tue, 31…

21 րոպե ago

ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածը իրանցիներին զրկել է խմելու ջրից․ ահազանգ

ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածը իրանցիներին զրկել է խմելու ջրից․ ահազանգ Tue, 31 Mar 2026 15:30:03 +0400…

23 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի նկարը` Երեւանի շենքերի պատերին

Նիկոլ Փաշինյանի նկարը` Երեւանի շենքերի պատերին Tue, 31 Mar 2026 15:29:09 +0400 Երեւանում ինքնաբուխ ակցիա…

24 րոպե ago

Փաշինյանը 26 թվականի ժողովրդի մեջ ուզում է 18 թվականի ժողովրդին տեսնել, բայց չի ստացվում

Փաշինյանը 26 թվականի ժողովրդի մեջ ուզում է 18 թվականի ժողովրդին տեսնել, բայց չի ստացվում Tue,…

37 րոպե ago

Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Tue, 31 Mar 2026 15:14:50 +0400 Քիչ առաջ ՔԿ…

38 րոպե ago