Վառելիքը Միացյալ Նահանգներում զգալի թանկացել է
Sun, 08 Mar 2026 09:00:00 +0400

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակմամբ պայմանավորված՝ մեկ շաբաթում բենզինը Միացյալ Նահանգներում թանկացել է 14 տոկոսով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 24 թվականից ի վեր։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Ներկայումս մեկ գալոն բենզինի արժեքը, որը կազմում է 3,785 լիտր, կազմում է 3,41 դոլար։ Պարբերականը նշում է, որ վառելիքը Միացյալ Նահանգներում շարունակելու է թանկանալ, քանի որ WTI տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հասել է 90,9 դոլարի։ Մեկ գալոն բենզինը ԱՄՆ-ում կարող է հասնել մինչեւ 3,8 դոլարի։ Տնտեսագետները նշում են, որ եթե բենզինը նույնիսկ էժանանա էլ, ապա տեսանելի ապագայում ներկայիս գնային տատանման տնտեսական էֆեկտը զգալի կլինի, քանի որ այն կունենա երկարաժամկետ հեռանկարի վրա բացասական ազդեցություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր