Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Sun, 08 Mar 2026 10:00:00 +0400


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՄՆ երրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք՝ «Ջորջ Բուշը»: Հիշեցնեմ, որ մինչ այդ Մերձավոր Արևելք էին ուղարկվել «Աբրահամ Լինկոլն» և «Ջերալդ Ֆորդ» ավիակիրները:

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը: Սա հատկանշական է:

Հիշեցնեմ, որ իրանյան կողմը տեղեկություն էր տարածել, որ Շահեդ անօդաչուներով գրոհել են «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը, և այն ստիպված է եղել հեռանալ մոտ 1000 կմ:

Միաժամանակ, «Ջերալդ Ֆորդը» գտնվում է իհարկե Միջերկրականի արևելյան ջրերում, բայց նպատակը հենց մերձավորարեւելյան ռազմական թատերաբեմը սպսարկելն է:

Այդպիսով, երկու ավիակիրը ԱՄՆ համար փաստորեն բավարար չէ Իրանի դեմ հարվածներ իրականացնելու հարցում և առաջացել է երրորդի անհրաժեշտությո՞ւնը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իմիտացիոն հարձակումներ

Իմիտացիոն հարձակումներ Sat, 07 Mar 2026 21:45:00 +0400 Մեր հարևան Իրանի վրա ամերիկյան և իսրայելական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով