Իրանը Ադրբեջանին կոչ է արել
Sun, 08 Mar 2026 10:43:04 +0400

Իրանը կոչ է արել Ադրբեջանին «վտարել սիոնիստներին» իր տարածքից, հաղորդում է IRIB News-ը։
Գործակալությունը մեջբերում է Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար Խաթամ ալ-Անբիյայի խոսքերը․ «Իրանի վճռական նախազգուշացումը հարևան Ադրբեջանի Հանրապետությանը՝ որպես մուսուլմանական երկրի, հայտարարում ենք՝ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար` սիոնիստներին դո՛ւրս բերեք ձեր երկրից և վտանգի տակ մի՛ դրեք ձեր ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր