Ուզում եմ առանձնահատուկ դիմել պատերազմում կորուստներ կրած մայրերին, կանանց և քույրերին

Ուզում եմ առանձնահատուկ դիմել պատերազմում կորուստներ կրած մայրերին, կանանց և քույրերին

Sun, 08 Mar 2026 11:15:16 +0400


Սիրելի՛ կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դուք բոլորի համար սիրո, հոգատարության, ուրախության աղբյուր եք՝ չնայած ձեզ հաճախ բաժին հասնող բոլոր դժվարություններին ու առօրյա հոգսերին։ Ուզում եմ մաղթել, որ ամբողջ կյանքում պահպանեք Ձեր հմայքը, իմաստությունը, կանացի ջերմությունը, որով կիսվում եք բոլորի հետ և օգնում, որ ձեր շուրջ ամեն ինչ ծաղկի։

Ուզում եմ առանձնահատուկ դիմել պատերազմում կորուստներ կրած մայրերին, կանանց և քույրերին, ինչպես նաև իրենց հայրենի տներից բռնի տեղահանված մեր սիրելի արցախցի քույրերին. այն ուժն ու վեհությունը, որով դուք կրում և հաղթահարում եք վիշտն ու դառնությունը՝ անասելի մեծ հարգանքի ու հիացմունքի է արժանի։

Սիրելի´ կանայք, քույրեր, դուստրեր,
Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին։ Մենք հավերժ խոնարհվում ենք ձեր առաջ։
Շնորհավո´ր Մարտի 8

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով․․․

Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով․․․ Thu, 05 Mar 2026 19:45:30 +0400 Այսպիսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով