Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Sun, 08 Mar 2026 12:14:46 +0400

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Լոռու մարզի, Կապան-Սիսիան, Մեղրի-Կապան, Լծեն-Տաթև, Գյումրի-Աշոցք, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր