Երբ հայերը կռվում էին սուղ պայմաններում, բազմաթիվ հնարքներ են կիրառել

Երբ հայերը կռվում էին սուղ պայմաններում, բազմաթիվ հնարքներ են կիրառել

Sun, 08 Mar 2026 13:15:54 +0400


Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում մի լուսանկար է պտտվում։ Սա Իրանում են արել, օդանավակայանի տարածքում սև ներկով ստեղծել են ինքնթիռի ուրվանկար և հակառակորդը խոցել է թիրախը։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ հայերը կռվում էին սուղ պայմաններում, բազմաթիվ նման հնարքներ են արել։ Որոնց մասին առասպելներ էին պտտվում։ Օրինակ՝ էշի վրա հայելիներ կապելը և ադրբեջանական ռացիաներին ապատեղեկատվություն փոխանցելը, թե հայերը հատուկ լազերային զենք են կիրառել կամ մի քանի ռազմական բեռնատարով գիշերով տպավորություն են ստեղծել թշնամու մոտ, թե հսկայական ռազմական տեխնիկա է մոտենում (մեքենաները, լույսերը վառած, բարձրացել են բլուրով, հետո աննկատ իջել և կրկնել են պտույտը մի քանի տասնյակ անգամ)։ Իսկ իմ ծառայության տեղը պատմում էին, որ զինվորները՝ ֆիդայիները, նույն Արցախյան պատերազմի ժամանակ թեյնիկով մարտական հենակետ են գիշերով գրավել՝ այն, որպես ռումբ, ձեռքներին փաթեթավորելով և տեղում հակառակորդին զինաթափելով։

2016-ի ապրիլյան քառօրյային և 2020 թվականին 44-օրյայի ժամանակ էլ մենք բազում հերոսական դրվագներ ենք ունեցել, որովհետև հայի անհատական հերոսական կամքը կոտրելն անհնարին է, բայց մեր խնդիրը հավաքական միասնության մեջ է։ Չէ, այս անգամ մեկ ծաղկով գարուն չի գալու»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են», «Ախպորդ փառքին նախանձելով մնացիր նրա ստվերում, չկայացած էգ». քոմենթներ

«Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են», «Ախպորդ փառքին նախանձելով մնացիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով