«Օրենքի մեջ մտնելու» մասին

«Օրենքի մեջ մտնելու» մասին

Sun, 08 Mar 2026 18:00:01 +0400


Քանի որ մարտի 8-ն է այսօր՝ շնորհավորում եմ բոլոր ադեկվատ կանանց և աղջիկներին: Շնորհավորում եմ նաև ոչ ադեկվատներին՝ հույս ունենալով, որ, հունիսի 8-ին «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանին» հրաժեշտ տալուց ինչ-որ ժամանակ անց իրենք դժվարությամբ ու աստիճանաբար կլրացնեն ադեկվատների շարքերը: Այսքանը գրելուց հետո կանգնեցի՝ չիմանալով ինչպես շարունակել: Պատճառն այն է, որ երբեմնի «դուխով» Նիկոլի կողմից մեր երկրի ու մեր ժողովրդի գլխին բերված արհավիրքների հետևանքով չի ստացվում Ամանորի, ծնունդի կամ մարտի 8-ի առումով սրտանց ու լիաթոք շնորհավորանք հղելը:

Ու այդ պատճառով էլ իգական սեռի ադեկվատ ներկայացուցիչներից ներողություն խնդրելով՝ անեմ այն, ինչ ինձ մոտ թեթև ու լավ է ստացվում: Ու որպես հերթական հակահերոս ներկայացնեմ իմ տարիքի մի անձի դատողությունը: Ահա այն. «Էս գաստրալյորների դեմը չե՞նք կարա առնենք: Դրսում փող շինեն, գան ինձ ղեկավարե՞ն: Օրենքի մեջ թող մտնեն: Խոսքս Տաշիրի Սամոյի մասինա»: Նման պահանջով էր նախորդ օրը Նիկոլին դիմել արական սեռի նիկոլական մեկը: Կամ էլ նիկոլական ուրիշի բնորոշմամբ՝ «արու» մեկը: Վերջինս պետք է ելույթ ունենար, որպեսզի իրականության մեջ դրսևորվեր նախորդ օրը հրապարակված սոցհարցման այն տվյալը, թե Նիկոլի կողմից հիմնականում հանդես են գալիս «55+» տարիքի գյուղաբնակ տղամարդիկ:

Անցնեմ դրա մտքի գոհարի վրայով: Առաջին, դրսում փող աշխատած լինելը ոչ թե բացասական բան է, այլ տնտեսական առումով գերդրական երևույթ: Բայց դա այդ անձնավորությունն, իհարկե, չէր գիտակցում: Չէր գիտակցում նաև, որ մեր ժամանակներում Հայաստանի նման երկրների ղեկավարները փորձում են հնարավորինս ծավալուն օտարերկրյա ներդրումներ նեգրավել: Իսկ դրա լավագույն տարբերակը համաերկրացի այն անձանց գումարներն են, ովքեր փողի հետ միասին ներդրում են նաև տնտեսական միավորներ ստեղծելու և հաջողությամբ կառավարելու իրենց փորձառությունը: Դա էլ մեր հակահերոսի նման մեկին ղեկավարելու մասին:

Դա՝ մեկ: Երկրորդ. այդ անձինք «գաստրալյորներ» չեն, քանի որ վերջիններս ոչ թե գումարներ են բերում հայրենիք, այլ դրսից հայրենիք գալով՝ «գաստրոլներ» են տալիս հայենիքում, փող հավաքում ու մեկնում են այն երկիրը, որտեղից եկել էին: Ու այնտեղ են ծախսում այն գումարները, որ վաստակել էին հայրենիքում: Այս առումով ևս ինֆորմացիայի խնդիր ունեցող անձին ադեկվատ պատասխան, բնականաբար, չէր տա ՀՀ վարչապետի աթոռից կառչած Փաշինյանը: Ու չէր փորձի լուսավորել նրան, բարձրացնել նրա մակարդակը, որպեսզի նրա գլխից, իր ասելով, դուրս գար աղքատությունը:

Երրորդ, «օրենքի մեջ մտնելու» մասին խոսող քաղաքացին ինչ-որ չափով ճշմարիտ կլիներ, եթե իր ձայնը բարձրացրած լիներ նաև բազմաթիվ այն դեպքերում, երբ օրենք էր խախտում իր հավանած վարչապետը: Ենթադրում եմ, որ դա տեղի չի ունեցել, որովհետև այդ դեպքերը մինչ այդ նրան մեծ հաշվով չեն հետաքրքրել: Եթե այդպես չլիներ ու նրան հետաքրքրեր «օրենքի մեջ մտնելու» անհրաժեշտությունը նաև նախկինում, բողոքավոր իր խոսքով ինքը հայտնի կդառնար նաև նախկինում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Mon, 04 May 2026 00:46:15 +0400 Միլանի Ինտերը քիչ առաջ սեփական հարկի…

7 ժամ ago

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել Վարդան Բիչախչյանը

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել Վարդան Բիչախչյանը Sun, 03 May 2026 23:56:56 +0400…

8 ժամ ago

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Sun, 03 May 2026 23:45:11…

8 ժամ ago

Հայաստան է ժամանել Կիպրոսի նախագահը

Հայաստան է ժամանել Կիպրոսի նախագահը Sun, 03 May 2026 23:33:50 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC)…

8 ժամ ago

Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Sun, 03…

8 ժամ ago

Ընթրիքից առաջ Փաշինյանը ողջունել է Զելենսկուն

Ընթրիքից առաջ Փաշինյանը ողջունել է Զելենսկուն Sun, 03 May 2026 23:15:54 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

9 ժամ ago