Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Հանդիպումները զտվելու են, առաջին պլան են բերվելու Նիկոլի դոշին շպրտած պառավները

Հանդիպումները զտվելու են, առաջին պլան են բերվելու Նիկոլի դոշին շպրտած պառավները

Sun, 08 Mar 2026 18:45:31 +0400


«Հրապարակ»-ի զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։

– Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարզեր են այցելում, զրուցում են տեղի բնակիչների հետ, սակայն փաստացի մարդկանց հիասթափությունն ու վրդովվումնքն այնքան է խորացել՝ Փաշինյանի նկատմամբ, որ մարդիկ հենց ուղիղ եթերների ժամանակ վարչապետին կշտամբում են, հորդորում են հարգել եկեղեցին ու վեհափառին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ համառորեն խոսում է այն մասին, որ ինքը լեգիտիմ է, ավելին՝ իրենից դժգոհ մի քաղաքացու ասաց՝ դու չես ներկայացնում հայ ժողովրդին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պրոցեսներ են սրանք։

– Նիկոլ Փաշինյանը մնացել է 2018-ի էյֆորիայի տակ։ Երբ նա քաղաքացու հետ վիճում էր, ով ասում էր, որ չի կարելի կաթողիկոսի մասին այդպես արտահայտվել, Փաշինյանը պնդեց, որ ինքը իրավունք ունի խոսելու, քանի որ 3 միլիոն վարչապետերի ներկայացուցիչն է։ Նիկոլի հիստերոիդ արձագանքը մենք տեսանք, ով ասում էր՝ ես եմ միայն լեգիտիմը։ Երբ քաղաքական գործիչը, երկրի ղեկավարը հասնում է այն աստիճանի, որ ինքն իրեն սկսում է համոզել, որ ինքը լեգիտիմ է, դեռևս ունի ազդեցություն և այլն, դա արդեն վերջի սկիզբն է։ Ես հետևում եմ քարոզարշավին, այդ ուրախ ավտոբուսը, ավտոբուսում տժժալը, երբ Իրան-Ադրբեջան կոնֆլիկտը մեր քթի տակ է, իսկ դա նշանակում է մեծ պայթյուն տարածաշրջանում, սրանք նեյրոլինգվիստիկ հոգեբանական ազդեցության գործիքներ են կիրառում, որոնք սակայն վառված են ու պրիմիտիվ։ Քո թիկունքում հրդեհ է, դու սիգար ես վառում և փորձում ես ցույց տալ, որ նման հրդեհի ժամանակ կարող ես սիգար վառել և սրտիկներ ցփնել։ Ես Նիկոլին լավ եմ ճանաչում, նա մեկ քննադատությունից ափերից դուրս է գալիս։ Նա Շիրակի մարզում համարյա կերավ այն քաղաքացուն, ով տեղյակ չէր, որ մանկապարտեզի համար գումարներ են հատկացրել։ Նա փորձում է իր վրա աշխատել, զսպել իր էմոցիաները, բայց կարմիր կովը երբեք իր կաշին չի փոխում։ Մարդը ինչ կա, կա։ Դու չես կարող քո էությունը փոխել։ Մեկ փոքրիկ տրիգեր ու այդ մարդը դառնում է անկառավարելի։ Նիկոլ Փաշինյանից կա մեծ դժգոհություն ու որքան մոտենա ընտրությունների շրջանը, այն այնքան ավելի ակնառու է դառնալու։ Ի դեպ՝ դժգոհությունը շատ ավելի մեծ է, բայց 1000-ից մեկն է համարձակվում բացահայտ խոսել։ Ես կարծում եմ, որ մենք՝ բոլորս, այդ թվում՝ Նիկոլը շատ շուտով հասկանալու է, որ այլևս անհնար է ժողովրդավար ցարի կերպարով ապրելը։ Այդ հանդիպումները գնալով զտվելու են և նորից առաջին պլան են բերվելու Նիկոլի դոշին շպրտած պառավները, ովքեր պետք է պաչեն նրան և այլն։ Այս ամենը հստակ ցույց է տալիս հանրային տրամադրությունները։ Նա հայտարարում է, որ 65 տոկոսի է գնում, ինչը ևս ցույց է տալիս, որ նա վստահ չէ իր խոսքերի վրա։

– Բայց անգամ իրենք էին տարածում IRI-ի հարցումները, որի համաձայն 18 տոկոս ձայն ունեն ընդամենը։

– Այդ հարցումների բացվածքին նայելով տեսնում ենք, որ զգալի մասը դժգոհ է Թրիփի ճանապարհից, այսինքն՝ դետալային առումով՝ մարդիկ դժգոհ են այդ պրոցեսից և չեն հավատում խաղաղությանը, ինչպես նաև չեն ողջունում Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Այդ հարցումների ամենազարհուրելի կետն այն է, որ հարցվածների 48 տոկոսը որևէ մեկին չի սատարում և պատրաստ չէ քվեարկել որևէ քաղաքական ուժի, բայց մենք ունենք ընդդիմություն, որը ոչ թե այդ 48-50 տոկոսի հետ է աշխատում, այլ ուղղակի զբաղված է իրարից ձայներ փախցնելով։ Նույն Սամվել Կարապետյանի ուժը օրինակ Ռոբերտ Քոչարյանից է ձայներ տանելու։ Սա է պատկերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Չամիչով բուլկին» ու Փաշինյանը համագործակցելու են․ միասին կատարեցին «Ուր որ գնաս, հետդ կգամ»֊ը

«Չամիչով բուլկին» ու Փաշինյանը համագործակցելու են․ միասին կատարեցին «Ուր որ գնաս, հետդ կգամ»֊ը Sat, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով