Գովաբանել է՝ խաղաղարար միջնորդ դառնալու պատրաստակամության համար

Գովաբանել է՝ խաղաղարար միջնորդ դառնալու պատրաստակամության համար

Sun, 08 Mar 2026 21:30:57 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովասանքի խոսքեր է շռայլել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին այն բանի համար, որ պատրաստակամություն է հայտնել դառնալ խաղաղարար միջնորդ՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջեւ։ Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը։ Համաձայն հաղորդման, նախօրեին նախագահ Թրամփը հեռախոսային կապի միջոցով հարցազրույց է տվել նշված պարբերականին, որում Մելոնիին անվանել է «մեծ առաջնորդ», եւ նկատել, որ Իտալիան ամեն հնարավորն անում է, որպեսզի օգնի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել էր, որ մտադիր է օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին՝ հակաօդային պաշտպանության միջոցների տեսքով։ Նա նաեւ ասել է, որ իտալական ռազմանավը պատրաստվում է ուղեւորվել Կիպրոս՝ եվրոպական համատեղ առաքելության կազմում՝ կղզու պաշտպանունակությունը ամրացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ

«Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Mon, 09 Mar 2026 22:00:00 +0400…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը

«Հրապարակ»․ Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը Mon, 09 Mar 2026 21:45:21 +0400 «Հրապարակի» տեղեկություններով՝ այս տարի…

29 րոպե ago

Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են…

39 րոպե ago

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Փաշինյանի գործակալներն են, կա՛մ շարքային անհայրենիքներ են

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Փաշինյանի գործակալներն են, կա՛մ շարքային անհայրենիքներ…

43 րոպե ago

Մի քանի ամսից առողջապահության ապահովագրության բյուջեն կվատնվի՝ կկանգնեն փաստի առաջ

Մի քանի ամսից առողջապահության ապահովագրության բյուջեն կվատնվի՝ կկանգնեն փաստի առաջ Mon, 09 Mar 2026 21:15:00…

59 րոպե ago

Կքննարկեն վառելիքի թանկացման հարցը

Կքննարկեն վառելիքի թանկացման հարցը Mon, 09 Mar 2026 21:00:01 +0400 Առաջիկա հինգշաբթի ԵՄ-ում տեղի կոնենան…

1 ժամ ago