Գովաբանել է՝ խաղաղարար միջնորդ դառնալու պատրաստակամության համար

Գովաբանել է՝ խաղաղարար միջնորդ դառնալու պատրաստակամության համար

Sun, 08 Mar 2026 21:30:57 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովասանքի խոսքեր է շռայլել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին այն բանի համար, որ պատրաստակամություն է հայտնել դառնալ խաղաղարար միջնորդ՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջեւ։ Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը։ Համաձայն հաղորդման, նախօրեին նախագահ Թրամփը հեռախոսային կապի միջոցով հարցազրույց է տվել նշված պարբերականին, որում Մելոնիին անվանել է «մեծ առաջնորդ», եւ նկատել, որ Իտալիան ամեն հնարավորն անում է, որպեսզի օգնի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել էր, որ մտադիր է օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին՝ հակաօդային պաշտպանության միջոցների տեսքով։ Նա նաեւ ասել է, որ իտալական ռազմանավը պատրաստվում է ուղեւորվել Կիպրոս՝ եվրոպական համատեղ առաքելության կազմում՝ կղզու պաշտպանունակությունը ամրացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պատրիկ Ֆիորին ամենապարտաճանաչն է. մեկ ժամից ավելի է` Վարդանանց հրապարակում է․ (լուսանկարներ)

Պատրիկ Ֆիորին ամենապարտաճանաչն է. մեկ ժամից ավելի է` Վարդանանց հրապարակում է․ (լուսանկարներ) Tue, 05 May…

9 րոպե ago

Պաշտոնից կհեռանա 8-9 տարի անց

Պաշտոնից կհեռանա 8-9 տարի անց Tue, 05 May 2026 18:00:51 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

12 րոպե ago

Ակցիայի ընթացքում սադրիչ գործողությամբ հրահրված միջադեպի հետքերով

Ակցիայի ընթացքում սադրիչ գործողությամբ հրահրված միջադեպի հետքերով Tue, 05 May 2026 17:54:24 +0400 Համացանցում տարածվում…

19 րոպե ago

«Մարդ գիտեմ, որ մեկ օրվա ընթացքում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել»

«Մարդ գիտեմ, որ մեկ օրվա ընթացքում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել» Tue,…

27 րոպե ago

«Աշխարհում նիստերի ժամանակ մարդիկ մահանում են»

«Աշխարհում նիստերի ժամանակ մարդիկ մահանում են» Tue, 05 May 2026 17:41:06 +0400 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը…

32 րոպե ago

Շտապեմ հիասթափեցնել, քանի որ դա հերթական ծխածակույթն է

Շտապեմ հիասթափեցնել, քանի որ դա հերթական ծխածակույթն է Tue, 05 May 2026 17:32:31 +0400 Եվրոպական…

41 րոպե ago