Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Իրանը հայտարարել է նոր գերագույն առաջնորդի նշանակման մասին

Իրանը հայտարարել է նոր գերագույն առաջնորդի նշանակման մասին

Sun, 08 Mar 2026 22:16:56 +0400


Իրանի կառավարման խորհուրդը (Փորձագետների խորհուրդը) կիրակի՝ մարտի 8-ին, որոշում է կայացրել նշանակել Իսլամական Հանրապետության նոր Գերագույն Առաջնորդ՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունից մեկ շաբաթ անց՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողության ժամանակ։ Խորհրդի մի քանի անդամներ որոշման մասին հայտարարել են՝ առանց իրավահաջորդի անունը նշելու։

AFP-ի փոխանցմամբ, Իրանի կառավարման խորհրդի անդամներից մեկն ակնարկել է, որ թեկնածուն Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան է։ Ավելի վաղ՝ մարտի 3-ին, երկրի աղբյուրները, որոնք ցանկացել են անանուն մնալ, DW-ին հայտնել էին, որ նա նշանակվել է` որպես նոր Գերագույն առաջնորդ։

Իրանական Isna լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խորհրդի ընտրության վերաբերյալ մեկնաբանություն տալով՝ խորհրդի անդամ Մոհսեն Հեյդարին ընդգծել է. «Մեծ Սատանան նաև հիշատակել է (Իրանի կառավարման խորհրդի – խմբ.) ներկայացուցիչների կողմից կատարված ընտրությունը»։ Ըստ երևույթին, նա նկատի ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը մարտի 5-ին ամերիկյան Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեմ է Մոջթաբա Խամենեիի իշխանության գալուն Իրանում և մտադիր է անձամբ մասնակցել երկրի նոր առաջնորդի ընտրությանը: «Նրանք ժամանակ են վատնում: Խամենեիի որդին ոչ ոք է: Ես պետք է մասնակցեմ նշանակմանը, ինչպես Դելսիի (Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո՝ Դելսի Ռոդրիգեսի – խմբ.) հետ Վենեսուելայում», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) մարտի 8-ին իրենց X միկրոբլոգում կրկնել են իրենց խոստումը՝ հետապնդելու յուրաքանչյուրին, ով կհաջորդի Ալի Խամենեիին` որպես Իրանի գերագույն առաջնորդ:

Այաթոլլահ Ալի Խամենեին ղեկավարել է Իրանը 1989 թվականից: Նա սպանվել է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի ժամանակ, որը սկսվել էր փետրվարի 28-ին։

Իրանում երկրի հոգևոր առաջնորդը, որը ցմահ զբաղեցնում է այս պաշտոնը, նշանակվում է այսպես կոչված Փորձագետների խորհրդի անդամների կողմից: Այս կառավարական մարմինը բաղկացած է 88 անհատներից, որոնք համարվում են իսլամական իրավունքի մասնագետներ: Այն ընտրվում է Իրանի քաղաքացիների կողմից յուրաքանչյուր ութ տարին մեկ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թեհրանում կարող են սկսվել թթվային անձրևներ

Թեհրանում կարող են սկսվել թթվային անձրևներ Sun, 08 Mar 2026 23:02:01 +0400 ԱԺ նախկին պատգամավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով