Իրանը նոր առաջնորդ ունի․ հուզմունք, պատերազմ և հավատարմության երդում

Իրանը նոր առաջնորդ ունի․ հուզմունք, պատերազմ և հավատարմության երդում

Mon, 09 Mar 2026 11:00:33 +0400


Իրանի Ազգային անվտանգության հրամանատարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները հավատարմության երդում են տվել Իսլամական Հանրապետության նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին: Հայտարարությունը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ։

Նաև հաղորդվել է, որ Իրանի բանակը նույնպես հավատարմության երդում է տվել Իսլամական Հանրապետության նոր Գերագույն առաջնորդին։

Իրանի պետական ​​հեռուստատեսության հաղորդավարը հուզիչ կերպով կարդացել է Փորձագետների ժողովի հայտարարությունը ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության սկզբում սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի՝ որպես նոր Գերագույն առաջնորդ ընտրվելու վերաբերյալ.

«Չնայած պատերազմական դժվար պայմաններին և թշնամու կողմից այս ժողովրդական հաստատության դեմ ուղղված ուղղակի սպառնալիքներին, չնայած Փորձագետների ժողովի քարտուղարության գրասենյակների ռմբակոծությանը, որի արդյունքում մի քանի աշխատակիցներ և պահապաններ նահատակվեցին, ժողովը երբեք չի դադարեցրել իսլամական համակարգի ղեկավարության ընտրության և նշանակման գործընթացը»։

Այնուհետև հաղորդավարը գոռացել է. «Ալլահու Աքբար, Ալլահհու Աքբար, առաջնորդը Խամենեին է»։

Հաղորդվել է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավատարմության երդում է տվել նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին և պատրաստակամություն է հայտնել հետևել նրա հրահանգներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը Thu, 26 Nov 2026 19:15:10 +0400 Տավուշի մարզպետ Հայկ…

14 րոպե ago

Վահրամ Գևորգյանը ամփոփում է Սևանի քարոզարշավը

Վահրամ Գևորգյանը ամփոփում է Սևանի քարոզարշավը Thu, 26 Nov 2026 19:11:34 +0400 Միասնական Համայնք կուսակցությունը…

18 րոպե ago

Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել

Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել Thu, 26 Nov…

23 րոպե ago

Starbucks-ը վաճառում է բիզնեսի մի մասը

Starbucks-ը վաճառում է բիզնեսի մի մասը Thu, 26 Nov 2026 19:00:38 +0400 Ամերիկյան Starbucks սրճարանային…

29 րոպե ago

Լավ է ուշ, քան՝ երբեք

Լավ է ուշ, քան՝ երբեք Thu, 26 Nov 2026 18:45:11 +0400 Փաշինյանը, կարծում եմ, շատ…

44 րոպե ago

Գողացել են արքայազն Վիլյամի ճարմանդներն ու ժամացույցը

Գողացել են արքայազն Վիլյամի ճարմանդներն ու ժամացույցը Thu, 26 Nov 2026 18:30:12 +0400 Գողերը կարողացել…

59 րոպե ago