Starbucks-ը վաճառում է բիզնեսի մի մասը
Thu, 26 Nov 2026 19:00:38 +0400
Ամերիկյան Starbucks սրճարանային ցանցը վաճառքի է հանելու Ճապոնիայում ունեցած իր բիզնեսը։ Այդ կապակցությամբ՝ արդեն ներգրավվել է համապատասխան խորհրդատու մասնագետների։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, Starbucks-ը ներգրավվել է մի շարք հեղինակավոր բանկերի, ինչպիսիք են՝ Citigroup Inc-ը եւ Morgan Stanley-ն, որպեսզի գնահատեն ներդրողների հետաքրքրվածության մակարդակը։ Ֆորմալ առումով վաճառքը կարող է սկսվել արդեն այս տարվա մեջ, թեեւ որոշումը վերջնականապես դեռ կայացված չէ։ Ճապոնիան համարվում է Starbucks-ի խոշորագույն շուկաներից մեկը։ Այն Ճապոնիայում ունի ավելի քան երկու հազար սրճարան։ Հայտնի է, որ Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ Ճապոնիայում Starbucks-ը ստանում է Չինաստանից եւ Միացյալ Նահանգներից դուրս արտասահմանյան եկամուտների 72 տոկոսը։