ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է վերահսկեն Թուրքիային․ ԶԼՄ
Mon, 09 Mar 2026 11:30:35 +0400

Ամերիկյան «The Wall Street Journal» (WSJ)-ում Իրանից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է «Թուրքիան վերահսկողության տակ պահեն» վերանգրով հոդված է հրապարակվել։
Ըստ Ermenihaber-ի, հոդվածի հեղինակն իսրայելամետ լրագրող Բրեդլի Մարտինն է։ Հեղինակը պնդում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նոր նպատակը տարածաշրջանում պետք է լինի Թուրքիայի զսպումը և վերահսկումը, քանի որ ըստ նրա՝ Թուրքիան շեղվում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունից։
Նա նաև կոչ է անում Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը դնել բաց քննարկման։ Հեղինակը Իրանը համարում է «տարածաշրջանային սպառնալիք» ու ընգծում, որ այդ «երկրի չեզոքացումից» հետո ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է այնպիսի քայլեր ձեռնարկեն, որ Թուրքիան չփոխարինի Իրանին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր