Ե՞րբ Հայաստան կհասնի հացահատիկն Ադրբեջանի տարածքով
Mon, 09 Mar 2026 11:23:04 +0400
Ռուսական հացահատիկ տեղափոխող յոթ վագոնից բաղկացած և ընդհանուր 488 տոննա քաշով բեռնատար գնացքը այսօր Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նախորդ նմանատիպ առաքումն իրականացվել էր փետրվարի 4-ին։ Այն ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվեց 8 վագոնից բաղկացած շարժակազմ 560 տոննա ռուսական հացահատիկով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի նոյեմբերին՝ 35 տարվա ընթացքում առաջին անգամ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 1050 տոննա ռուսական ցորեն։ «Ռուսական երկաթուղիները» հայտնել է, որ կմշակվեն նաև այլ ապրանքների բեռնափոխադրումներ:
Հիշեցնենք նաև, որ ռուսական ցորենի խմբաքանակը հասավ«Այրում» սահմանային երկաթուղային կայարան նոյեմբերի 5-ի երեկոյան, իսկ ղազախական ցորենինը` նոյեմբերի 8-ին։ Սրանք 35 տարվա ընթացքում առաջին ուղիղ երկաթուղային փոխադրումներն էին Ռուսաստանից Ադրբեջան, ապա Վրաստանով Հայաստան։