Ե՞րբ Հայաստան կհասնի հացահատիկն Ադրբեջանի տարածքով

Ե՞րբ Հայաստան կհասնի հացահատիկն Ադրբեջանի տարածքով

Mon, 09 Mar 2026 11:23:04 +0400


Ռուսական հացահատիկ տեղափոխող յոթ վագոնից բաղկացած և ընդհանուր 488 տոննա քաշով բեռնատար գնացքը այսօր Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախորդ նմանատիպ առաքումն իրականացվել էր փետրվարի 4-ին։ Այն ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվեց 8 վագոնից բաղկացած շարժակազմ 560 տոննա ռուսական հացահատիկով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի նոյեմբերին՝ 35 տարվա ընթացքում առաջին անգամ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 1050 տոննա ռուսական ցորեն։ «Ռուսական երկաթուղիները» հայտնել է, որ կմշակվեն նաև այլ ապրանքների բեռնափոխադրումներ:

Հիշեցնենք նաև, որ ռուսական ցորենի խմբաքանակը հասավ«Այրում» սահմանային երկաթուղային կայարան նոյեմբերի 5-ի երեկոյան, իսկ ղազախական ցորենինը` նոյեմբերի 8-ին։ Սրանք 35 տարվա ընթացքում առաջին ուղիղ երկաթուղային փոխադրումներն էին Ռուսաստանից Ադրբեջան, ապա Վրաստանով Հայաստան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բացի անվերջանալի խցանումներից, քաղաքին սպասվում է նոր փորձություններ. Գևորգ Ստեփանյան

Բացի անվերջանալի խցանումներից, քաղաքին սպասվում է նոր փորձություններ. Գևորգ Ստեփանյան Thu, 01 Oct 2026 10:06:30…

9 րոպե ago

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը Thu, 01 Oct 2026 10:01:49 +0400 Ակբա բանկը,…

13 րոպե ago

FlyDubai-ը ժամանակավորապես կդադարեցնի դեպի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները

FlyDubai-ը ժամանակավորապես կդադարեցնի դեպի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները Thu, 01 Oct 2026 10:00:15 +0400…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Սրբուհի Գալյանի խորհրդականը բողոքարկել է քննության արդյունքները

«Հրապարակ»․ Սրբուհի Գալյանի խորհրդականը բողոքարկել է քննության արդյունքները Thu, 01 Oct 2026 09:45:32 +0400 Շուրջ…

29 րոպե ago

Իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված․ Աբրահամյան

Իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված․ Աբրահամյան Thu, 01 Oct…

41 րոպե ago

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում. հասցեներ

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում. հասցեներ Thu, 01 Oct 2026 09:30:17 +0400 «Հայաստանի էլեկտրական…

45 րոպե ago