Մեր իրականության մեջ այդ շշնջացողների փոխարեն սելֆի անողներն ու ջան գոռացողներն են

Մեր իրականության մեջ այդ շշնջացողների փոխարեն սելֆի անողներն ու ջան գոռացողներն են

Mon, 09 Mar 2026 11:45:08 +0400


Երեկվա պետական այրերի այցը ևս մեկ անգամ ջրի երես հանեց մեր հասարակության ամենացավոտ ու ամենախորքային խնդիրները։ Եվ սա միայն Գյումրիի մասին չէ։ Սա համատարած է՝ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, և խնդիրն ամենևին ոչ թե պաշտոնյաների մեջ էր, այլ այն մարդկանց, ովքեր մրցավազքի էին դուրս եկել՝ թե ով ավելի լավ կքծնի կամ ով ավելի համոզիչ կխնդրի։
​Մարդիկ մի պարզ բան չեն գիտակցում` խնդրողը երբեք տեր չի դառնում։ Հիմա հարց, ինչո՞ւ էիք խնդրում, ինչո՞ւ էիք մոտենում պետական այրին որպես ողորմած տիրոջ։ Այդ մարդիկ ձեր հաշվին են ապրում, ձեր վճարած հարկերով ու պարգևավճարներով։
​Սա հիշեցնում է միջնադարյան ֆեոդալական կարգերը, երբ գյուղացին տեսնում էր տիրոջը և ծնկի գալիս՝ հույս ունենալով ստանալ մի կտոր հաց կամ ներում։ Որոշները երևի տեղեկացված չեն, որ աշխարհը փոխվել է 1215 թվականից, երբ Անգլիայում ստորագրվեց Ազատությունների մեծ խարտիան, որտեղ առաջին անգամ ամրագրվեց, որ նույնիսկ թագավորը օրենքից բարձր չէ և հաշվետու է իր հպատակներին։

​Զարգացած երկրներում՝ Շվեդիայում կամ Դանիայում, վարչապետին հանդիպելիս մարդիկ ոչ թե քծնում են, այլ հարցնում են իրենց վճարած հարկերի արդյունավետության մասին։ Այնտեղ պետական պաշտոնյան ծառայող է, ոչ թե կուռք։
​Եվ ամենաաբսուրդն այդ անհասկանալի ուրախությունն էր, երբ մարդիկ նկարվում էին մի քարտեզի մնացորդի ֆոնին, որն օր օրի փոքրանում է։ Չգիտեմ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ ստեղծվել է սիրո և սրտիկ պահելու ինստիտուտ, և իշխանությունը գիտի, որ եթե ժողովրդին մի քիչ տեսարան տա, մի քիչ ժպտա ու մի քանի խոստում շռայլի, ժողովուրդը կմոռանա ամեն ինչ։

​Մենք տարվել ենք Հին Հռոմի հաց և տեսարաններ սինդրոմով։ Այն ժամանակ էլ հռոմեական կայսրերը հասկացել էին՝ եթե ամբոխին տաս ուտելիք և զվարճանք, նրանք երբեք չեն հարցնի, թե ինչու է կայսրությունը քայքայվում կամ մասնատվում։
​Նույնիսկ հին Հռոմում, երբ հաղթանակած զորավարը շքերթով մտնում էր քաղաք, նրա թիկունքում կանգնած ստրուկը պարբերաբար շշնջում էր` հիշիր, որ մահկանացու ես (Memento mori) և դա արվում էր հենց նրա համար, որ զորավարը չհարբեր քծնանքից ու իրեն Աստված չհամարեր։

​Մեր իրականության մեջ, ցավոք, այդ շշնջացողների փոխարեն սելֆի անողներն ու ջան գոռացողներն են։
Մի բան գիտեմ՝ քանի դեռ մենք իշխանավորի մեջ տեսնում ենք խնդրանքների հասցեատեր, այլ ոչ թե հաշվետու աշխատող, մենք դատապարտված ենք լինելու այս վիճակում։

Արթուր Դավթյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի երգիչը պատասխանել է իրեն քննադատողներին

Հայտնի երգիչը պատասխանել է իրեն քննադատողներին Sun, 26 Apr 2026 21:30:31 +0400 Ռուս էստրադային հայտնի…

11 րոպե ago

Արա Ղազարյանի կոպիտ գրառումը․ վերջապես մենք հասկացանք՝ ինչպիսի տեսք ունի հայի տականքը

Արա Ղազարյանի կոպիտ գրառումը․ վերջապես մենք հասկացանք՝ ինչպիսի տեսք ունի հայի տականքը Sun, 26 Apr…

26 րոպե ago

«Այբ»-ի տոնին երկու Սերգեյները փայլեցին

«Այբ»-ի տոնին երկու Սերգեյները փայլեցին Sun, 26 Apr 2026 21:02:46 +0400 Այսօր Հայֆիլհարմոնիայի դահլիճում նշում…

39 րոպե ago

Փեզեշքիանը կոչով դիմել է իրանցիներին

Փեզեշքիանը կոչով դիմել է իրանցիներին Sun, 26 Apr 2026 21:00:51 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը…

41 րոպե ago

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մասնակցել է Սուրբ Պատարագի Յոթ Վերք եկեղեցում

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մասնակցել է Սուրբ Պատարագի Յոթ Վերք եկեղեցում Sun, 26 Apr 2026 20:53:09…

48 րոպե ago

Երեկվա բաքոսատոնին ներկա էր միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6-հազարանոց աղանդավորական զանգվածով

Երեկվա բաքոսատոնին ներկա էր միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6-հազարանոց աղանդավորական զանգվածով Sun, 26 Apr 2026…

56 րոպե ago