Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ

Sat, 25 Jul 2026 22:48:44 +0400


2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների այս իրականության մեջ դեռ ինչքա՜ն ճիշտ մարդիկ կան ու ինչքա՜ն ադեկվատ են արձագանքում մեզանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ի՜նչ անողոք հանրային պարսավանքի արժանացրին այդ բլոգեր կոչվող թերմացքին, իշխանական կերակրատաշտից օգտվող այդ սադրիչ թաթփուկին, որը փորձում էր սպառնալ, հաշվեհարդար տեսնել սեփական կարծիքն ունեցող, համարձակ քաղաքացու, աշխատավոր մարդու` Արման Քալաշյանի հետ (նկարում):

Բայց տվյալ պարագայում մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ: Ի վերջո, բանսարկու սրիկաներ բոլոր երկրներում կան, իշխանությանը քծնողներ` ևս, դա չէր կարևորն այս պատմության մեջ: Այլ այն, որ մեր իրավապահ համակարգն այնքան է ընկել ու ոչնչացել, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրահանգներն է կատարում ու նրա հակառակորդներին հետապնդում, այլև պատրաստ է ինչ որ բլոգերի հրահանգով գործ հարուցել, և այդ բլոգերի թիրախավորած անձին բռնել, հետապնդել:

Դրա սպառնալիքները, թե` նստելու ես (սպառնում էր` իր նման «ժուժուների» կամեռում նստացնել) փաստորեն ոչ թե վիրավորական է եղել քննիչ-դատախազների համար (դու ո՞վ ես, որ մարդուն նստացնելով սպառնաս), ոչ թե ստիպել է, որ դրա վարքին ու լեքսիկոնին անդրադառնան և հենց իր դեմ գործ հարուցեն, այլ որպես վերադասից իջեցված հրաման է դիտվել ու կատարվել…դրանց մի հարց պետք է տալ` դու քննիչ- դատախազ ե՞ս, թե՞ ժուժուի ենթակա…մի բուռ հող կերեք մեռեք էլի, եթե դրա նման թյուրիմացություններն են արդեն ձեզ կառավարում ու դուք ոչ իրավաբանի գիտելիք ունեք, ոչ մարդկային թասիբ, ոչ հայի պատվախնդրություն…

Իրականում այն, ինչ կատարվել է ու կատարվում է այս տարիներին մեր իրավապահ համակարգի հետ իսկական աղետ է, ոչ պակաս աղետ, քան այն, ինչ կատարվել է արցախցիների հանդեպ, եկեղեցու հանդեպ, մեր պատմության հանդեպ…

Իրավաբանության մեջ չլսված ավանդույթներ ու նախադեպեր են ձևավորվել այս տարիներին.
-մարդու նկատմամբ քրեական գործ հարուցել` առանց նրան հարցաքննելու և տեղեկացնելու այդ մասին, ապա գաղտագողի` վաղ առավոտյան ներխուժել նրա տուն ու առևանգել, տանել բանտ,
-մահացած մարդկանց նկատմամբ վարույթներ հարուցել,
-մարդու բացակայությամբ դատավարություն իրականացնել,
-ստիպել, որ մարդն ապացուցի իր անմեղությունը, այլ ոչ թե քննիչներն ապացուցեն նրա մեղքը,
-վաղեմության ժամկետն անցած գործերով երկար դատաքննություններ անել և մարդուն պահել բանտում,
-մի քանի միլիոն դոլարի գրավ կիրառել, աճուրդի դնել ազատությունը
-զրո ապացույցներով մարդուն ամիսներով պահել բանտում` պատժելով հակաիշխանական ելույթների համար…

Եթե այս արատավոր համակարգի գլխին կանգնած է նախկինում դատված նախկին գլխավոր խմբագիրը, որը ժամանակին օրենքի ամեն տառն օգտագործում էր իր անձը պաշտպանելու համար, իսկ հիմա բոլոր գրված ու չգրված օրենքներով իր աթոռն է պաշտպանում…ապա պակաս չի նաև Քննչական կոմիտեի նախագահ կոչվածի, գլխավոր դատախազի և մյուս բարձրաստիճան կատարածուների դերակատարումը…

Սրանք կոլեկտիվ ջանքերով փոխեցին ու ոչնչացրին իրավաբանության նշույլները մեր երկրից, օրենքները հարմարեցրին իշխանության շահերին, հողին հավասարեցրին մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավապահ համակարգը դարձրին ժուժուներին կից փնթի, տգետ, անթասիբ մարդկանց հավաքատեղի, որին ցանկացած թափթփուկ բլոգեր կարող է հրահանգավորել…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը Fri, 13 Nov 2026 09:30:44 +0400…

6 րոպե ago

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է Fri,…

22 րոպե ago

Սարեր` ձորեր

Սարեր` ձորեր Fri, 13 Nov 2026 09:00:08 +0400 Մեր հասարակությունն ու մեր իշխանությունն ավելի ու…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել Fri, 13…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան…

1 ժամ ago