Նեթանյահուի հետ կորոշենք ելքը․ Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին

Նեթանյահուի հետ կորոշենք ելքը․ Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին

Mon, 09 Mar 2026 12:00:49 +0400


Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու որոշումը ԱՄՆ–ն կկայացնի Իսրայելի հետ համատեղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Times of Israel թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` հարցը կքննարկվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, սակայն վերջնական որոշումը ինքն անձամբ կկայացնի։

«Կարծում եմ՝ սա փոխադարձ որոշում է… որոշ չափով։ Մենք շփվում ենք։ Ես որոշում կկայացնեմ անհրաժեշտ պահի, սակայն ամեն բան հաշվի կառնվի», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաև հակամարտության հետևանքները նավթի համաշխարհային շուկայի համար։ Նա ընդունել է, որ նավթի գները բարձրացել են լարվածության սրման ֆոնին, սակայն դա ժամանակավոր երևույթ է համարում։

«Նավթի գների կարճաժամկետ բարձրացումը, որը կտրուկ կնվազի, երբ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր գին է ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում անվտանգության և խաղաղության համար», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում նա նաև կոչ էր արել մարդկանց չմտահոգվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով բենզինի գների թանկացման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինի գլխավոր համախոհն ու աշակերտը հենց Փաշինյանն է․ Աբրահամյան

Պուտինի գլխավոր համախոհն ու աշակերտը հենց Փաշինյանն է․ Աբրահամյան Sun, 03 May 2026 14:21:19 +0400…

2 րոպե ago

Ռուբեն Ռուբինյան, դուք եք ֆինանսավորում «Հրապարակին». ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը. Արմինե Օհանյան

Ռուբեն Ռուբինյան, դուք եք ֆինանսավորում «Հրապարակին». ես հատուկ եմ ՔՊ-ի հետ կնքել այդ թանկ պայմանագիրը.…

3 րոպե ago

Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ

Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Sun, 03…

8 րոպե ago

Ասեմ՝ որն է հիմնական նպատակը

Ասեմ՝ որն է հիմնական նպատակը Sun, 03 May 2026 14:00:55 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում…

23 րոպե ago

Մեկ միլիոն դոլարանոց համերգն ու Մակրոնի «լավությունը» Գյումրիին

Մեկ միլիոն դոլարանոց համերգն ու Մակրոնի «լավությունը» Գյումրիին Sun, 03 May 2026 13:45:54 +0400 ​Գյումրին…

38 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ Sun, 03 May 2026 13:35:55 +0400…

48 րոպե ago