Կտեսնենք՝ ինչ կլինի․ Թրամփը՝ Իրանի նոր գերագույն առաջնորդի մասին
Mon, 09 Mar 2026 12:30:52 +0400
«Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը։
Ավելի վաղ ABC News-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ Իրանի հաջորդ առաջնորդը «երկար չի դիմանա», եթե չստանա Վաշինգտոնի հավանությունը։
«Ես չեմ ուզում, որ մարդիկ հինգ տարի անց կրկին բախվեն այս խնդրին, կամ ավելի վատը՝ բախվեն միջուկային զենք ունենալու հեռանկարին», – ասել է Թրամփը։
Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդը պաշտոնապես հաստատեց Մոջթաբա Խամենեիին որպես գերագույն առաջնորդ։ Նա նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին է․ հայրը սպանվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության ժամանակ։